Колледж Европы (Натолин) предлагает полную стипендию
Եվրոպայի քոլեջը (Նատոլին) (College of Europe in Natolin) առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ ամբողջական կրթաթոշակի տրամադրմամբ։
Ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա այս աննախադեպ ծրագրի ու կրթաթոշակային փաթեթների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում ԵՊՀ Եվրոպայի քոլեջի շրջանավարտ, Եվրոպայի քոլեջոի հաղորդակցման մասնագետ Վարշավայի եվրո-ատլանտիկ ամառային ակադեմիայի (WEASA - Warsaw Euro-Atlantic Summer Academy) համակարգող Տաթիկ Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման շրջանակում կներկայացվի ակադեմիական ծրագիրը, որը ներառում է՝
- մեկշաբաթյա 2 ուսումնական այց տարբեր տարածաշրջաններ,
- լեզուների ամառային ակադեմիա,
- լեզուների հավելյալ ուսուցման հնարավորություն (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն իսպաներեն),
- մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ,
- մասնագիտական զարգացման թրեյնինգներ։
Առաջարկվող երկլեզու մագիստրոսական ծրագիրը համարվում է եվրոպական ուսումնասիրությունների ամենաընդգրկուն միջառարկայական ծրագրերից մեկը Եվրոպայում։
Քոլեջն առաջարկում է կրթաթոշակային տարբեր փաթեթներ ՀՀ քաղաքացիների համար՝ Եվրոպական հարանության քաղաքականության կրթաթոշակներ, Եվրոպայի պատմության ու քաղաքակրթության կրթաթոշակներ, լրագրության ու մեդիայի կրթաթոշակներ:
Բացի դրանից՝ Նատոլինում տրամադրվում է հավելյալ ամբողջական EU4Youth կրթաթոշակ Արելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսանողներին ու երիտասարդներին։
Բացի բարձրակարգ կրթություն ստանալուց՝ քոլեջը տալիս է ինքնադրսորվելու բազմաթիվ հնարավորություններ (կոնֆերանսների, սիմուլյացիոն խաղերի, տարբեր նախաձեռնությունների մասնակցելու&Բ;միջոցով):
Նատոլինի ակադեմիական միջավայրին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետյալ հղումով՝ :
Ստոր՝ ուսանողական կյանքը պատկերող հատվածներ՝
ուսումնական այցեր՝ ,
ազգային օրեր՝ ,
ավարտական շաբաթ՝ :
Կրթական ծրագրի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ :