ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում անցկացվեց «Ծերացման դեմ պայքարը կոսմետոլոգիայում» թեմայով քննարկում։
Թեմատիկ զեկուցմամբ հանդես եկավ Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մաշկի ծերացման ժամանակակից տեսություններին, ինչպես նա մաշկային հիվանդությունների ծագման, տարածման բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, մանրամասն ներկայացվեցին մաշկի կառուցվածքը, մաշկի ներսում ընթացող կենսաքիմիական գործընթացները, դրանց վրա ազդող դրական բացասական գործոնները։
Միջոցառմանը ներկա ուսանողներն ու դասախոսներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը՝ իրենց հուզող հարցերն ուղղելով բանախոսին։ Մասնակիցներին ծանոթացնելով մաշկի երիտասարդացման ժամանակակից ապարատային ընթացակարգին բուժկոսմետիկ դեղերին՝ մասնագետները կարորեցին մաշկի երիտասարդացմանը նպաստելու այն ուղիները, որոնք հնարավոր են միայն բժիշկ մասնագետներին դիմելու, ճիշտ սննդակարգ կենցաղ վարելու միջոցով։