ԵՊՀ մանկավարժության Ãý կրթության զարգացման կենտրոնում մեկնարկեց «Արտթերապիայի բազային հիմունքները» խորագրով վերապատրաստման դասընթաց Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի աշխատակիցների համար։
Վերապատրաստող մասնագետը ԵՊՀ մանկավարժության Ãý կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, մանկ․ գիտ․ թեկնածու Լուսինե Հայրապետյանն էր: Նա երկարամյա փորձ ունի ոլորտում, տեղական Ãý միջազգային հանդեսներում տպագրված գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաÃý անցել է մասնագիտական համապատասխան միջազգային վերապատրաստումներ։
Ներկաներին&²Բú²õ±è;տեսասահիկների միջոցով ներկայացվեցին արտթերապիայի պատմությունը, զարգացման արդի ուղղությունները: ԱյնուհետÃý տեսանյութերի միջոցով բանախոսը ներկայացրեց իր ուսանողների աշխատանքները համապատասխան արտտեխնոլոգիաներով։
Վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցները սովորեցին կիրառական արտտեխոլոգիաներ՝ թանաքակաթիլային տեխնոլոգիա, մի քանի պլաստիլինային, նկարչաթերապÃýտիկ տեխնոլոգիաներ, ինչպես նաÃý քննարկեցին դրանց կիրառական նշանակությունն ու առանձնահատկությունները, իրականացման նպատակահարմարությունը՝ կախված երեխայի զարգացման խնդրից։ Լ․ Հայրապետյանն անդրադարձավ նաÃý արտտեխնոլոգիաների դերին սոցիալ-մանկավարժական, շտկողավերականգնողական, ախտորոշիչ աշխատանքներում։
ԵՊՀ ̸ԿԶԿ Ãý Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի միջÃý ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում անցկացվող վերապատրաստումները կլինեն շարունակական: