ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկ., դոց. Սարգիս Քելյանը և նույն ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխ. գիտ. թեկ. Տիգրան Սարգսյանը ս.թ. հունիսի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ (Միջազգային զարգացման գործակալություն (USAID)) «արածաշրջանային&Բ;ջրային&Բ;անվտանգության&Բ;կարողությունների&Բ;զարգացում»&Բ;թեմայով&Բ;կրթական&Բ;ծրագրերի&Բ;տարածաշրջանային&Բ;աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ «Հարավային&Բ;Կովկասի&Բ;տարածաշրջանային&Բ;ջրային&Բ;ռեսուրսների&Բ;կառավարման&Բ;ծրագրի»&Բ;շրջանակում:
Աշխատաժողովի ընթացքում Ս.Քելյանն ու Տ.Սարգսյանը ներկայացրին ջրային ռեսուրսների համապարփակ ուսումնասիրությունների և կառավարման առումով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում առկա ներուժն ու օգտագործման հնարավորությունները ինչպես առկա կրթական ծրագրերի ու դասընթացների, այնպես էլ տեղական ու միջազգային ընդգրկման հետազոտական աշխատանքներում մասնագետների ներգրավման տեսանկյուններից:
Ֆակուլտետի ներկայացուցիչներն առաջ քաշեցին տարածաշրջանային գիտակրթական համագործակցության առաջարկներ. մասնավորապես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մշակում (վրացական բուհերի հետ), ինչպես նաև քաղաքային ջրային ավազանների սոցիալ-տնտեսական ու ռեկրեացիոն կարողությունների գնահատման ու զարգացման հետազոտություններ` դրամաշնորհային ծրագրի շրջանակում (Երևան-Թբիլիսի համագործակցության ձևաչափով):
Աշխատաժողովի ավարտին ձեռք բերվեցին նշված գաղափարների իրականացման կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայնեցվեցին հետագա քայլերն ու իրականացվելիք աշխատանքները: