ԵՊՀ արելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ առաջին կուրսի ուսանողներն այցելեցին ՀՀ Ծաղկաձոր քաղաքում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարան՝ ծանոթանալու հայ մեծանուն արելագետ Հովսեփ Օրբելու ժառանգությանն ու գործունեությանը։
Այցի շրջանակում պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ուսանողներին ներկայացրեց դասախոսություն՝ նվիրված Հ․ Օրբելու գիտական հանրային գործունեությանը, իսկ դոցենտ Վարուժան Գեղամյանը նրանց պատմեց Սանկտ Պետերբուրգի հանրային կյանքում արելագիտության ոլորտում Հ․ Օրբելու ունեցած դերակատարության մասին։
Նշենք, որ ԵՊՀ արելագիտության ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցն Օրբելի եղբայրների տուն-թանգարան համընկավ Ուսանողների միջազգային օրվա հետ։ Ուսանողներն այցելեցին նա «Գրողների ստեղծագործական տուն», Կեչառիսի վանական համալիր։