ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԱրÃýելագիտության ֆակուլտետի գիտխորհդի ընդլայնված նիստ՝ նվիրված Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի 60-ամյակին։
Ալեքսանդր Սաֆարյանը ծնվել է 1964 թվականի մարտի 24-ին: Պրոֆեսորը 1990 թվականից&²Բú²õ±è;որպես դասախոս աշխատում է ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնում, իսկ 1996 թվականից&²Բú²õ±è;մինչ այժմ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչն է: Ալեքսանդր Սաֆարյանին նվիրված գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցեցին&²Բú²õ±è;ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, օտարերկրյա դեսպաններ, ուսանողներ:
̸իջոցառմանը&²Բú²õ±è;բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: ԿարÃýորելով&²Բú²õ±è;պրոֆեսոր Սաֆարյանի գործունեությունը ԵրÃýանի պետական համալսարանում՝ նա ընդգծեց․ «Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից շնորհավորելը&²Բú²õ±è;մեր սիրելի դասախոսի, պրոֆեսորի, համալսարանի նվիրյալի 60-ամյակը: Համալսարանը մշտապես աչքի է ընկել իր նվիրյալների նկատմամբ մեծ հարգանքով՝ հիշելով Ãý մեծարելով նրանց: Ա․&²Բú²õ±è;Սաֆարյանը հսկայական ավանդ է ներդրել թյուրքագիտության, միջինասիական երկրների հետ մեր հարաբերությունների զարգացման գործում, որն անգնահատելի է ԵՊՀ ուսանողների Ãý պրոֆեսորադասախոսական կազմի համար»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը՝ Ալեքսանդր Սաֆարյանին մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք:
ԱրÃýելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշողությունների ակնարկ կատարեց՝ պատմելով ուսանողական տարիների պատմություններ: Նա նշեց, որ թյուրքագիտութան ասպարեզում Ալեքսանդր Սաֆարյանն իր ուսուցիչն է եղել Ãý իր առաջին հանդիպումը պրոֆեսորի հետ եղել է 1996 թվականին:
«Ալեքսանդր Սաֆարյանի մեծ ներդրումը թյուրքագիտության ոլորտում ամրագրված է օբյեկտիվ փաստերով: Նա մեծագույն ջանքեր է գործադրել 1990-ականներին թյուրքագիտության դպրոցի աշխատանքները շարունակելու համար, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ճգնաժամային էր։ Հենց նրա ջանքերով է, որ համալսարանական թյուրքագիտությունը վեր է հառնել, շարունակվել Ãý զարգացել: Սա Ա․ Սաֆարյանի կենսագրության մեջ ոսկե տառերով գրվելիք փաստ է»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
̸իջոցառմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ Ãý լիազոր դեսպան, պրոֆեսոր Արսեն Ավագյանը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ Ãý լիազոր դեսպան Բոլատ ԻմանբաÃýը, Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ Ãý լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը: Դեսպաններն ընդգծեցին ԵՊՀ-ի, ռեկտոր Հ. Հովհաննիսյանի Ãý պրոֆեսոր Ա. Սաֆարյանի բացառիկ դերը հայ-ղազախական Ãý հայ-թուրքմենական դարավոր բարեկամության ամրապնդման, գիտակրթական Ãý մշակութային կապերի համակողմանի զարգացման գործընթացներում: Հայաստանում Ղազախստանի արտակարգ Ãý լիազոր դեսպան Բոլատ ԻմանբաÃýը Ա. Սաֆարյանին հանձնեց պաշտոնական շնորհավորական ուղերձ Ãý նվիրեց Ղազախստանի ազգային տարազ:
ԱրÃýելագետների բազում սերունդների ուսուցիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը փաստեց, որ Ալեքսանդր Սաֆարյանը մեծացել է գիտնականների ընտանիքում, որտեղ ստացել է համապարփակ գիտելիքներ։
«Հպարտությամբ եմ արձանագրում, որ համալսարանը այսպիսի գիտնական ունի, տոհմիկ հայ Ãý մարդ, համալսարանական մարդ. այս կոչումը բոլորին տրված չէ, Ալեքսանդր Սաֆարյանը զինվորագրված է իր գործին: Շնորհակալ ենք Ա․ Սաֆարյանին, որ նա իր գիտելիքները շռայլորեն նվիրում է իր սաներին, համալսարանական այն շրջանավարտներին, որոնք այսօր զարդարում են Եվրոպայի ցանկացած համալսարան»,- ասաց Գուրգեն Մելիքյանը:
Ելույթ ունեցավ նաÃý ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրը, որը պատմեց իր Ãý պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի ստեղծագործական բազմամյա համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել են թուրքմենական Ãý ղազախական գրականության դասականների բազմաթիվ ստեղծագործություններ:
«Նրա ջանքերի շնորհիվ ես ընդգրկվեցի ղազախական Ãý թուրքմենական գրականության թարգմանչական աշխատանքներում Ãý ուզում եմ առանձնացնել նրա գիտական վերաբերմունքը, նրա պատասխանատվությունն այդ աշխատանքները կազմակերպելիս»,- նշեց Վարուժան Խաստուրը՝ ընթերցելով Մահթումկուլի Ֆրագիի Ãý Մաղժան ԺումաբաÃýի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները:
̸իջոցառման ավարտին Ալեքսանդր Սաֆարյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին, ընտանիքի անդամներին, իր ուսուցիչներին՝ Գուրգեն Մելիքյանին Ãý Դավիթ Հովհաննիսյանին: