«Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց «Հոգեախտորոշումը կազմակերպությունում, սպառողական վարք և որոշման կայացման հոգեբանություն» խորագրով դասախոսությունների շարք։ Ծրագիրն իրականացրին ԵՊՀ-ի և Աալենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) մասնագետները։&Բ;
ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սեդա Շահվերդյանը և Աալենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) բիզնես հոգեբանության դասախոսներ Անյա Դիքմանը, Ռեգինա Կեմպենը և Մարկո Ֆիլիպը դասախոսությունների ընթացքում ուսանողներին ծանոթացրին կազմակերպչական և բիզնես հոգեբանության ոլորտում ժամանակակից մոտեցումներին, կատարվող հետազոտություններին և նորարարական տեխնոլոգիաներին։ Աալենի համալսարանի համագործակցությունը ԵՊՀ-ի հետ արդեն մի քանի տարվա պատմություն ունի, սակայն բանախոսներն առաջին անգամ էին ԵՊՀ-ում։
Առաջին օրը դասախոսությունը վարեց Ռեգինա Կեմպենը, քննարկվեցին կազմակերպություններում անցկացվող հոգեախտորոշման անհրաժեշտությունը, կիրառվող ձևերը և ակնկալվող արդյունքները։ Տեսական հատվածից հետո անցկացվեց գործնական աշխատանք, որի ժամանակ ուսանողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, ներկայացրին իրենց կարծիքները և հիմնավորեցին տեսակետները։
Երկրորդ օրը դասախոսությունն անցկացրեց Մարկո Ֆիլիպը։ Ներկայացվեցին կազմակերպությունում որոշում&Բ;կայացնելու&Բ;առանձնահատկությունները, հոգեբանական և միջավայրային այն&Բ;գործոնները, որոնք նպաստում են արդյունավետ որոշում&Բ;կայացնելուն։
Երրորդ օրը Անյա Դիքմանը ներկայացրեց սպառողական վարքի հոգեբանական յուրահատկությունները, հույզերի հետ աշխատանքի անհրաժեշտությունն ու&Բ;կիրառման առավելությունը գովազդում։&Բ;
Հանդիպման շրջանակում դասախոսները ներկայացրին Աալենի համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի գործող կրթական ծրագրերը, որոնց ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու&Բ;«Էրազմուս+» ծրագրի միջոցով։
Նշենք, որ դասախոսություններին մասնակցեցին ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
Գործընկերները&Բ;կարորեցին&Բ;համատեղ իրականացվող ծրագրերը և ընդգծեցին դրանց շարունակականության անհրաժեշտությունը։



