̸իջազգային ակադեմիական շարժունակության ծրագրի շրջանակում ս.թ. սեպտեմբերին ՌԴ-ում տեղի է ունեցել Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ċինստիտուտի (ՀԶԱԳԻ) ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի, Աբխազիայի, Ղրղզստանի, ւզբեկստանի աջիկստանի 10 երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Անրիետա Կարապետյանը։
̸իջազգային ակադեմիական շարժունակության ծրագիրը ստեղծվել է բարեկամ երկրների միջ գիտական ċհաղորդակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Շարժունակության ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին՝ ուսումնասիրելու ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային միջերկրային հաղորդակցությունների, ċդիվանագիտության, միջազգային համագործակցության, երկրների տարածաշրջանների կայուն զարգացման ոլորտում առկա խնդիրները:
Ծրագրի մասնակիցները կատարեցին իրենց գիտական ċուսումնասիրությունները ռուս առաջատար գիտնականների փորձագետների ղեկավարությամբ, ծանոթացան հետազոտությունների զարգացման գիտահետազոտական ċինստիտուտի հիմնական գործունեությանը խոսեցին սեփական հետազոտության թեմայի մասին, որը կատարել են շարժունակության ծրագրի շրջանակում։
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Անրիետա Կարապետյանը իր «Հայ օգտատերերի հաղորդակցական նախընտրությունները վիրտուալ սոցիալական ցանցերում» թեմայով գիտական աշխատանքը կատարեց ̸ոսկվայի պետական ċհամալսարանի հանրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլոդենկովի ղեկավարությամբ։
Հավելենք, որ երիտասարդ գիտնականը ծրագրին մասնակցում է ԵՊՀ-ի ՀԶԱԳԻ-ի միջ համագործակցության համաձայնագրի շրջանակում։