Մարտի 14-15-ը Փարիզում անցկացվեց «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») գիտաժողովը, որը նախաձեռնել էին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտը, Սորբոնի համալսարանը, Նուբարյան գրադարանը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և ՀԲԸՄ աջակցությամբ։
Վերջին տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում հայկական սփյուռքն ինտենսիվորեն փոխակերպվում է, ինչի պատճառով այն հայտնվել է հայ և ամբողջ աշխարհի գիտնականների պարբերական ուսումնասիրությունների ու հետազոտությունների առանցքում։ «Հայկական սփյուռքը շարժման մեջ» երկօրյա գիտաժողովի նպատակն էր անդրադառնալ հայկական սփյուռքի ժամանակակից վերափոխումներին, բացահայտել դրանց բազմազանությունը, առանձնահատկություններն ու դինամիկան։&²Բú²õ±è;
Գիտաժողովին մասնակցեցին&²Բú²õ±è;ԵՊՀ&²Բú²õ±è;սոցիալական աշխատանքի և սոցիալական&²Բú²õ±è;տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս․գ․թ․ Նվարդ Մելքոնյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Յուլիա Անտոնյանը։
Նվարդ Մելքոնյանը «Վերադարձող սփյուռք և սփյուռքի վերադարձի ձևեր» խորագրով&²Բú²õ±è;պանելային քննարկման ընթացքում ներկայացրեց իր և ԵՊՀ&²Բú²õ±è;սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի շարունակական հետազոտության արդյունքները՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից և Ուկրաինայից դեպի Հայաստան ծագումով հայերի միգրացիայի վանող-ձգող գործոնների ուսումնասիրությանը։ Սույն հետազոտությունը մեկնարկել էր 2022 թվականի ապրիլից։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի վանող-ձգող գործոնները․ «ռելոկացիա՞», թե՞&²Բú²õ±è;հայրենադարձության նոր ալիք» ելույթի ընթացքում Նվարդ Մելքոնյանը խոսեց&²Բú²õ±è;ուկրաինական ճգնաժամի արդյունքում ՀՀ տեղափոխված հայերի՝&²Բú²õ±è;Հայաստանում ինտեգրման խնդիրներից ու առանձնահատկություններից, անդրադարձավ&²Բú²õ±è;մի շարք կարևոր գործոնների, որոնք նպաստում են արդյունավետ հարմարվելուն&²Բú²õ±è;ու հայրենադարձությանը և այնպիսի հանգամանքների, որոնք ռիսկային են և կարող են «վանել» վերադարձած հայերին ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Քննարկվեցին&²Բú²õ±è;նաև առաջարկությունները՝ ուղղված նմանօրինակ&²Բú²õ±è;հայրենադարձությանը&²Բú²õ±è;նպաստելուն։&²Բú²õ±è;
Յուլիա Անտոնյանի զեկույցը նվիրված էր լիբանանահայ համայնքի ժամանակակից կրոնական զարգացումներից մի դրվագին՝ «Կյանքի աղբյուր» ավետարանական եկեղեցու ձևավորմանը։ Հետազոտությունը հիմնականում կատարվել է 2007-2008 թթ․, սակայն հետագա դիտարկումները դարձել են շարունակական։ Հետազոտությունը անդրադառնում է հին և նոր կրոնականության մոդելների բախմանը ու գոյատևմանը, եկեղեցու անդամների նոր ինքնությունների ձևավորմանը և ազգային շրջանակում նրանց գոյատևման վերաձևակերպմանը։
Երկօրյա հագեցած օրակարգով գիտաժողովին մասնակիցներն ունեցան հետաքրքիր քննարկումներ, փորձի և արժեքավոր գիտելիքի փոխանակման հնարավորություններ։