«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ և Պորտուգալիայի Բեիրայի համալսարանի (UBI) միջև կնքված&²Բú²õ±è;համագործակցության&²Բú²õ±è;պայմանագրի&²Բú²õ±è;շրջանակում ապրիլի 22-26-ը Սոցիոլոգիայի ֆակուլտետում&²Բú²õ±è;հյուրընկալվեցին&²Բú²õ±è;Բեիրայի համալսարանի երեք&²Բú²õ±è;դասախոսներ:
Բեիրայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխնախագահ Նունո Ջերոնիմոյի գլխավորած պատվիրակության անդամները ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին ներկայացրին Բեիրայի համալսարանի կառուցվածքը, պատմեցին ֆակուլտետների, դրանց առանձնահատկությունների և «Էրազմուս+» փոխանակման ծրագրերի հնարավորությունների մասին։
Ն. Ջերոնիմոն «Creative writing» թեմայի շուրջ հատուկ դասախոսություն կարդաց «Հասարակայնության հետ կապեր»&²Բú²õ±è;բակալավրի կրթական ծրագրի&²Բú²õ±è;երկրորդ կուրսի ուսանողների համար: Իննա Մատյուշկինան նույն կուրսի ուսանողներին ներկայացրեց «Քարոզչություն և հաղորդակցություն» թեմայով դասախոսությունը: «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի&²Բú²õ±è;երկրորդ կուրսի ուսանողների համար «Սոցիալական ձեռներեցություն» թեմայով&²Բú²õ±è;դասախոսություն&²Բú²õ±è;ներկայացրեց Կատարինա Օլիվեյրան։
Քննարկված թեմաները հետաքրքրություն առաջացրին ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար՝ արդյունավետ և շարունակական համագործակցության ակնկալիքով: