2023թ. մարտի 9-ին միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնում ընդունեց «Դիալոգ» մոսկովյան հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների դիվանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ ̸անուկյանը, միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:
Ջերմ գործնական աշխույժ մթնոլորտում անցած քննարկման ընթացքում երկուստեք կարորվեց Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գործունեությունը գիտափորձագիտական դաշտում, որպես Հայաստանի Ռուսաստանի ճանաչված գիտնականներին հետազոտողներին համախմբող ներկայանալի հարթակ հայ-ռուսական հարաբերությունները գիտական անաչառ ուսումնասիրության վերլուծության ենթարկելու համար:
Յու.Նավոյանը պատմեց, թե ինչպես է իր ջանքերով ̸ոսկվայի «Բիբլիո գլոբուս» խոշորագույն գրախանութի շրջանակում ստեղծվել Հայաստան-Ռուսաստան ակումբը, որի առաջին միջոցառման ժամանակ փետրվարի 27-ին հանգամանորեն ներկայացվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի 2022թ. սեպտեմբերին հրատարակած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընտիր էջեր» գիտական հոդվածների ժողովածուն հայերեն ռուսերեն լեզուներով: Գիրքը մեծ ուշադրության է արժանացել հավաքված դիվանագետների, քաղաքական ու հասարակական գործիչների լրագրողների շրջանում:
Զրուցակիցները կարորեցին Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի «Դիալոգ» կազմակերպության համագործակցությունը անընդհատ զարգացնելու խորացնելու կարորությունը: Հատուկ նշվեց, որ «Դիալոգը» կարող է օգտակար լինել Հայաստան ժամանող նշանավոր գիտնականների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հանդիպումները համալսարանական երիտասարդության հետ կազմակերպելու գործում:
Վերջում Յուրի Նավոյանը կենտրոնին նվիրեց «Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դածնություն. Դաշնակցային փոխգործակցության 30 տարի: Պայմանագրերի համաձայնագրերի ժողովածուի» առաջին երկրորդ հատորները, որոնք տպագրվել են 1000 տպաքանակով: Նախատեսվում է, որ Ռուսաստանի Հայաստանի բոլոր խոշոր պետական կառավարման մարմինները, համալսարանները, ակադեմիական կենտրոնները ԶԼՄ-ները կստանան իրենց օրինակները, ինչը կօգնի հայ-ռուսական հարաբերությունների պատմության ներկայի որակյալ ուսումնասիրության գործին: