Գիտելիքի օրվա նոր ուսումնական տարվա մեկնարկին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ընդունեցին առաջինկուրսեցիներին, ինչպես նա մրցանակներ հանձնվեցին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից իրադրություն հեռանկարներ» խորագրով մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, շնորհավորական ուղերձներ հղելով առաջինկուրսեցիներին, նրանց մաղթեցին ուսանողական ակտիվ հագեցած տարիներ, շարունակական ձեռքբերումներ ու նվաճումներ:
Այնուհետ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանն ու ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը մրցանակներ հանձնեցին կենտրոնի ̸ոսկվայի&Բ;հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված մրցույթի հաղթողներին:
Մրցույթն ուներ երկու անվանակարգ՝ «ւսանողական լավագույն գիտական աշխատանք» «Երիտասարդ գիտնականի լավագույն հոդված», որոնց համապատասխան աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի մի շարք բուհերի երիտասարդ գիտնականներ ու ուսանողներ: Նրանցից մրցանակների են արժանացել 19-ը:
ԵՊՀ Իջանի մասնաճյուղի դասախոս,&Բ;«Երիտասարդ գիտնականի լավագույն հոդված» անվանակարգում հաղթած Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթն իր համար լրացուցիչ առիթ ու հնարավորություն էր առավել խորքային ուսումնասիրելու հայ-ռուսական հարաբերությունները:&Բ;Նա նա նշեց, որ դարձել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի՝ երիտասարդ գիտնականների համար նախատեսված շարժունության ծրագրի հաղթող ակնկալում է, որ ̸ոսկվայի ակադեմիական ինստիտուտներում&Բ;ու&Բ;գիտահետազոտական կենտրոններում կկարողանա լուրջ խորհրդատվություններ ստանալ իր թեկնածուական ատենախոսությունը պատշաճ&Բ;գրելու&Բ;համար:
ւսանողական մրցույթում հաղթած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության ու ներկա իրադրության լավ իմացությունը չափազանց անհրաժեշտ է հետագայում մասնագիտական հաջողությունների հասնելու համար:
Նույն ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, երկրորդ&Բ;կարգի&Բ;մրցանակի արժանացած ̸արինե ̸արգարյանի կարծիքով՝&Բ;Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի այս նախաձեռնությունը լավագույն հնարավորություններից է դեռս ուսանողական տարիներից ներգրավվելու գիտական կյանքում:
ԵՊՀ շրջանավարտ, մրցույթում երրորդ հորիզոնականն զբաղեցրած Էլիզա Դանիելյանն ասաց, որ մրցույթին ներկայացրած հետազոտությունն իր կարծիքով կնպաստի հետագայում մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում պատասխանատու դերակատարում ունենալուն:
Նշենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնն այս ուսումնական տարում&Բ;հայտարարելու է գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ մրցույթներ, որոնք ունենալու են թեմատիկ առնչություն 2024 թ. մայիսին ԵՊՀ-ում կայանալիք միջազգային գիտաժողովի հետ: