Երբէ պատկերացրե՞լ եք, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում հնարավոր կլինի միաժամանակ սովորել ծրագրավորման մի քանի լեզուներ, զարգացնել վերլուծական մտածողությունը, կիրառել արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներ բարձր առաջադիմություն գրանցելու դեպքում՝ ստանալ ուսման վարձին գրեթե հավասար կրթաթոշակ ոչ միայն…
Կարդալով ԵՊՀ ուսանող ̸արիա Հովհաննիսյանի պատմությունը` կտեղեկանաք, թե ինչ առավելություններ է ընձեռում տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի «վյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, թե ինչպես է հնարավոր ուսումնառության տարիներից դառնալ աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մասնակիցը:
Չնայած նրան, որ ԵՊՀ ուսանողը մասնագիտության շրջանակում ձակերպում է բարդ խնդիրներ, մշակում դրանց լուծման ալգորիթմներ, այնուամենայնիվ նա իր հաջողության բանաձը պարզ է սահմանում` անսահման նվիրում մասնագիտությանը:
Հատկանշական է, որ նախքան մագիստրոսական ծրագրին դիմելը ̸արիան բակալավրիատական կրթությունն ստացել է ԵՊՀ ինֆորմատիկայի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ձեռք բերել ոլորտին առնչվող մեծարժեք գիտելիքներ հմտություններ:
Անդրադառնալով մասնագիտության փոփոխությանը՝ ̸արիան նշում է. «Ֆակուլտետն ավարտելուց հետո որոշեցի մասնագիտանալ մեքենայական ուսուցման բնագավառում: Այն այսօր տնտեսության տեխնոլոգիական առաջընթացն ապահովող կարոր ոլորտներից է սերտորեն առնչվում է տվյալագիտության հետ: գտելով լինել այդ ոլորտում նոր ասելիք ունեցող մասնագետ` ընտրեցի «վյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը»:
Ճիշտ է, ծրագիրն ընձեռում է լայն հնարավորություններ, սակայն ԵՊՀ ուսանողը նա նշում է, որ անհրաժեշտ է մեծ ջանք ու եռանդ ներդնել՝ ընկալելու ստացվող տեղեկությունը, կատարելու տրված հանձնարարությունները:
Նրա խոսքով` տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ ձեռք բերելու հարցում անգնահատելի է ծրագրի շրջանակում դասախոսող երիտասարդ մասնագետների դերը: Նրանցից շատերը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնք այսօր աշխատում են ոլորտի հեղինակավոր ընկերություններում ուսանողներին են փոխանցում իրենց մասնագիտական փորձառությունը:
Երբ մագիստրոսական ծրագիրը կամրջում է իրարից շուրջ 12 հազար կմ հեռու ԵՊՀ-ն Սիլիկոնյան հովտում գտնվող Սան Խոսեի պետական համալսարանը` ընձեռելով կրկնակի դիպլոմ ստանալու բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններում աշխատելու հնարավորություններ….
̸արիան «եռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ԻՀ), Նորարարական լուծումների տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ «PMI Science»-ի աջակցությամբ գործող «վյալների գիտությունը բիզնեսում»մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողն է, որը հնարավորություն է ստացել ուսումը շարունակելու Սան Խոսեի պետական համալսարանում. Կալիֆոռնիա նահանգում պաշտոնապես ընդունվել են նրա՝ առաջին տարում ԵՊՀ-ում ստացած կրեդիտները:
Խոսելով կրթությունն Ա̸Ն-ում շարունակելուց` մեքենայական ուսուցման ապագա մասնագետն ընդգծում է. «Հայաստանի Ա̸Ն-ի կրթական համակարգերի միջ կան զգալի տարբերություններ: Սակայն երբ սկսեցի ուսումնառել Սան Խոսեի պետական համալսարանում, հասկացա, որ իմ գիտելիքներով ոչ միայն չեմ զիջում տեղի սովորողներին, այլ ունակ եմ մրցակցելու նրանց հետ»,- նշում է ̸արիան:
Հատկանշական է, որ ̸արիան մագիստրոսական թեզը պաշտպանելու է ՛ Երանի պետական համալսարանում (առցանց տարբերակով), ՛ Սան Խոսեի պետական համալսարանում. ձավորված ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մագիստրոսական ծրագրի ուսանողները հետազոտական տարբեր կազմակերպությունների հետ գործակցությամբ («PMI Science» գիտահետազոտական կենտրոնի, անգլիական «ճܰձ» այլն) գրում են այնպիսի թեզեր, որոնք ոլորտի համար հետագայում կարոր նշանակություն կունենան:
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, նշյալ մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գորգյանի հավաստմամբ ̸արիայի մեկնումով արտերկրի գործընկերների հետ համագործակցությունը թակոխում է նոր փուլ. կյանքի է կոչվելու կրկնակի դիպլոմների ծրագիրը: «Սա ապացուցում է, որ «վյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը տալիս է այնպիսի կրթություն, որն ընդունում է նա միջազգային հեղինակավոր բուհը»,- վստահեցնում է Ռ. Գորգյանը:
Զրույցում պրոֆեսորը առանձնակի շեշտում է. «Սան Խոսեի պետական համալսարանը գտնվում է Սիլիկոնյան հովտի սրտում, ինչը մեծ առավելություն է նա ուսանողների համար։ Այն համագործակցում է աշխարհի լավագույն ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Apple», «Google», «Meta», «Amazon»: ̸արիային, ինչպես մագիստրոսական ծրագրի շրջանակում համալսարանում սովորող այլ ուսանողների, հետագայում կընձեռվի այդ կազմակերպություններում աշխատելու հնարավորություն…»:
Մարինե Մկրտչյան