ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Լիանա Կարապետյանը, ինչպես նաև ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցեցին «SPRING PR» ընկերության կազմակերպած «Doing Digital Forum 2025»-ին, որն այս տարի նվիրված էր արդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Արդեն երրորդ տարին Երևանում կազմակերպվող ֆորումը միավորում է միջազգային հեղինակություն ունեցող խոսնակներին ու փորձագետներին, ֆինանսական ընկերությունների, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներին։
Ֆորումի ընթացքում «Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն» («Future of Money: Economic Impact») խորագրի ներքո քննարկվեցին թվային արժույթների, բլոկչեյն, Web3 և AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կատարվեց նաև տեղական ֆինանսական հատվածի ու բիզնեսի տարբեր ուղղությունների զարգացման հնարավորություններին, ապագայի աշխատանքին ու աշխատաշուկային, ինչպես նաև միջազգային էկոհամակարգում Հայաստանի դերակատարմանը։
Ֆորումի հիմնադիր, «SPRING PR»&Բ;ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը շեշտեց նախաձեռնության նշանակությունը՝ որպես հարթակ, որտեղ համաշխարհային և տարածաշրջանային փորձագետները միավորվում են՝ ուսումնասիրելու ֆինանսական էկոհամակարգի վերափոխման հնարավորությունները։ Նա&Բ;կարևորեց նաև ֆորումին երիտասարդների մասնակցությունը, ինչը փորձառության և մասնագիտական նորարարություններին հաղորդակցվելու հնարավորություններ է ընձեռում։ Նշենք, որ ԵՊՀ-ի և «SPRING PR» ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ֆորումին մասնակցեցին&Բ;նաև ԵՊՀ տարբեր&Բ;ֆակուլտետների ուսանողներ, որոնք հետաքրքրված էին թեմայով:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի համոզմամբ՝ նմանօրինակ միջոցառումներին մասնակցությունը ուսանողներին տալիս է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ոլորտի առաջատար մասնագետների հետ ծանոթանալու, հաղորդակցվելու, բանախոսներին լսելու հնարավորություններ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը վստահեցնում է, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակելու է խրախուսել նմանօրինակ նախաձեռնություններին պորֆեսորադասական անձնակազմի և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը՝ այդպիսով պահպանելով ակտիվ հաղորդակցությունը և ներգրավվածությունը աշխարհում տեղի ունեցող վերափոխումների ուսումնասիրություններին ու դրանց շուրջ ծավալվող վերլուծություններին։
ՀՀ&Բ;կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Doing Digital Forum 2025»-ին ներկայացրեց «Փողի ապագան» խորագրով&Բ;ելույթ՝&Բ;խոսելով փողի էվոլյուցիայի, փոխհաշվարկային մեխանիզմների զարգացման, կենտրոնական բանկերի դերի, թվային արժույթների և հարակից այլ խնդիրների մասին:
Աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքում դասվող աշխարհահռչակ բանախոս, «Doing Digital Forum 2025»-ի գլխավոր խոսնակ, «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակ, «Fortune 500»&Բ;ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու Գերդ Լեոնհարդը ներկայացրեց «7 կանխատեսում. աշխարհը՝ մինչև 2030 թվական» թեմայով ելույթը։
Ֆորումի գլխավոր խոսնակների թվում էին նաև գլոբալ կրիպտո առաջնորդ, առաջատար կրիպտո ընկերությունների, կառավարությունների և կարգավորող մարմինների խորհրդատու, «TEDx»-ի խոսնակ, «Nine Blocks Capital Management»-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը, «Edgar, Dunn & Company»-ի գործադիր տնօրեն, թվային ֆինանսական ծառայությունների, բանկինգի, վճարումների, թվային առևտրի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ բլոքչեյն համակարգերի և կրիպտոարժույթների վերաբերյալ առաջատար խորհրդատու Սեմի Զաֆարը, «Amazon Web Services»-ի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող տեխնոլոգիական ոլորտի լիդեր, Չիլիի ամենամեծ «Food Solution»&Բ;սննդի էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը:
Ֆորումի շրջանակում անցկացվեցին նաև երկու պանելային քննարկումներ, որոնց մասնակցեցին Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Գերի Աֆենտակիսը («Zodia Custody»-ի Եվրոպայի գործադիր տնօրեն), Արա Աբրահամյանը («Արմենիան Քարդի»&Բ;խորհրդի անդամ), Արմեն Նուրբեկյանը (ՀՀ&Բ;կենտրոնական բանկի նախագահի տեղակալ), Իննա Օժոգինան («Amazon Web Services»-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար), Օֆելյա Աղաքարյանը («Apricot Capital DIFC Limited»&Բ;ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն), Նաննա Սկաուն (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն), Միխեիլ Դիդեբուլիձեն («ArenaVS»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, «DeGameFi»-ի հիմնադիր):
Հավելենք, որ 2023 թվականից ֆորումը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի և 2000-ից ավելի մասնակցի&Բ;Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։