Ս.թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսումնական դատական նիստերի դահլիճում ԵՊՀ քրեական դատավարության կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսումնական դատախաղ՝ բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:
ւսումնական դատական նիստը վերաբերում էր ձերբակալման իրավաչափության վիճարկմանը: Նիստը նախագահում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԵՊՀ քրեական դատավարության կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Սերգեյ ̸արաբյանը:
ւսումնական դատական նիստի ընթացքում մեղադրյալների պաշտպանների դատավարական կարգավիճակում դատական նիստին մասնակցող ուսանողները բարձրացված հարցադրումներով ներկայացված իրավական դիրքորոշումներով ակտիվորեն հերքում էին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման իրավաչափությունը, իսկ քննիչի, դատախազի պաշտոններում հանդես եկող ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց փաստարկները ձերբակալման իրավասության անհրաժեշտության վերաբերյալ՝ ներկայացնելով նա ՀՀ Վճռաբեկ դատարանի, ̸արդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները, գործնական մոտեցումները:
Շնորհիվ դատական նիստը նախագահող դատավոր Սերգեյ ̸արաբյանի՝ նիստն անցկացվեց քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ՝ հնարավորություն տալով դատական նիստերի դահլիճում գտնվող մյուս ուսանողներին ականատես լինելու «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում դասախոսությունների գործնական/սեմինար պարապմունքների ժամանակ օրենսդրական լուծումների վերաբերյալ ստացած գիտելիքների գործնական կիրառությանը:
րոշումը հրապարակելուց հետո դատավոր Սերգեյ ̸արաբյանը ուսանողների համար մանրամասն պարզաբանեց իր դիրքորոշումը դատական նիստի ժամանակ բարձրացված քննարկված հարցերի շուրջ, ներկայացրեց իր նկատառումները կողմերից յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ՝ գործնական խորհուրդներ տալով ուսանողներին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դատական նիստերի կազմակերպումն ուսումնական գործընթացի անբաժան մասն է կազմում։ Բացի ստացած տեսական գիտելիքներից՝ ուսանողներին անհրաժեշտ են նա գործնական հմտություններ դրանց կիրառության հնարավորություն։ Դատախաղերը դրանց ձեռքբերման լավագույն միջոցներից են։