Ծրագրի մասին
Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է «Ընդհանուր բժշկական կենսաքիմիա» բակալավրիատական մագիստրոսական կրթական ծրագրերը:
Առկա ուսուցմամբ «Կենսաքիմիա կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից:
Ընդունելության պահանջները
Առկա ուսուցման համար «Կենսաքիմիա կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրի դիմորդները պետք է հանձնեն հետյալ քննությունները.
- կենսաբանություն (պարտադիր)
- ֆիզիկա կամ քիմիա (դիմորդի ընտրությամբ)
- հայոց լեզու (ոչ մրցութային)
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կենսաքիմիայի կենսատեխնոլոգիայի բնագավառներում հիմնարար գիտելիքներով հմտություններով օժտված, գիտահետազոտական մանկավարժական աշխատանքներ կատարող, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը ներդրմանը տիրապետող մասնագետներ, որոնք ունակ կլինեն բացատրելու կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունները նրա բաղադրամասերի կառուցվածքը, հատկությունները, կենսանյութափոխանակային գործընթացները դրանց կարգավորման մեխանիզմները, նախագծելու ծրագրեր մանրէների բույսերի կենսագործունեության արգասիքները կենսատեխնոլոգիական արտադրության, բժշկության, դեղագործության բնագավառներում օգտագործելու համար, կատարելու կենսաբանական տարբեր նմուշների կենսաքիմիական, մոլեկուլակենսաբանական, բջջագենետիկական մանրէաբանական վերլուծություններ:
Առավելությունները
Մասնագիտական պրակտիկան անցկացվում է գիտահետազոտական ինստիտուտներում ոլորտային տարբեր կազմակերպություններում։ Մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (կամընտրական)՝ շրջանավարտները ստանում են մանկավարժի որակավորում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կենսաբանության հարակից ոլորտներում գործող կազմակերպություններում, ձեռնարկություններում կենտրոններում, միջին բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում որպես ուսուցիչ (մանկավարժի որակավորմամբ), դասախոս, ուսումնաօժանդակ գիտաօժանդակ աշխատակից, կենսաքիմիական մանրէաբանական լաբորատորիաների աշխատակից, բժշկական լաբորատորիաներում որպես կենսաքիմիկոս, մանրէաբան, համապատասխան վերապատրաստումից հետո՝ բժշկաքիմիական վերլուծման բժիշկ այլն: