- Главная
- Group
- Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության խումբ
Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության խումբ
Ներկայում թափոնների կամ օրգանական կողմնակի արգասիքների կառավարումը մեծ խնդիր է։ Ավելին, ենթադրվում է, որ աշխարհում օրգանական թափոնների առաջացումը եռապատկվելու է մինչև 2100 թվականը: Ուստի, տնտեսապես արդյունավետ եղանակով օրգանական թափոնների փոխակերպումը կենսազանգվածի, կենսաէներգիայի և արժեքավոր այլ վերջնանյութերի կնպաստի շրջանաձև տնտեսության համատեքստում մատչելի արտադրանքի ստացմանը և թափոնների մշակման էկոլոգիական խնդիրի լուծմանը։
Հետազոտական սույն խմբի հիմնական նպատակն է ՀՀ-ում առկա որոշ օրգանական թափոնների յուրացման ընթացքում մանրէների մթնային խմորման կենսաքիմիական գործընթացների բնութագրումը/վերլուծությունը և դրանց օքսիդավերականգնողական կարգավորումը` կենսազանգվածի, կենսաէներգիայի (կենսաէլեկտրականություն) և այլ վերջնանյութերի (կենսաջրածին, էթանոլ, բութանոլ, օրգանական թթուներ և այլն) խթանված արտադրության համար:
Մանրէների կուլտիվացման համար օգտագործվում են լիգինոցելյուլոզային հիմքով (խոհանոցային և սննդի պահածոյացման, գարեջրի, գինու, ալկոհոլի արտադրության թափոններ) և կաթնամթերիքի արտադրության թափոններ։ Թափոնները նախամշակվում են ֆիզիկաքիմիական և կենսաբանական մեթոդներով։ Հետազոտությունները կատարվում են կենսատեխնոլոգիական նշանակությամբ մի շարք մանրէներով (Escherichia coli, Cupriavidus necator, Clostridium sp., Saccharomyces cerevisiae և այլն)։ Ֆերմենտների սինթեզը և ակտիվությունը հիմնականում կախված են միջավայրի տարբեր գործոններից (pH, ՕՎՊ, միջավայրի կազմ և այլն): Հետևաբար, օրգանական թափոնների օգտագործումը պահանջում է գործընթացի մանրակրկիտ նախագծում՝ բակտերիաների կենսազանգվածի և վերջնանյութի արտադրության խթանման համար: Մանրէային խմորման վերջնանյութերի խթանման և բարելավման համար խումբն ուսումնասիրում է տարբեր պայմաններում մանրէների կենսաէներգետիկական չափանիշները, հանգուցային ֆերմենտների ակտիվությունները։
Կատարվում է թափոններում բարձր ակտիվությամբ H2-օքսիդացնող անոդային կատալիզատորների ընտրություն, թափոններից մանրէային կենսազանգվածի և հիդրոգենազ ֆերմենտների ստացում/մեկուսացում և մանրէային ջրածնային վառելիքային սարքում կենսաէլեկտրականության ստացման մեխանիզմների ուսումնասիրություն:
Համագործակցություն
Խումբը&Բ;համագործակցում&Բ;է&Բ;հետյալ&Բ;հաստատությունների&Բ;հետ.
Բելառուսի&Բ;գիտությունների&Բ;ազգային&Բ;ակադեմիա,&Բ;̸անրէաբանության&Բ;ինստիտուտ,&Բ;̸ինսկ,&Բ;Բելառուս,
Բուրգունդիայի&Բ;Ֆրանշ-Կոնտե&Բ;համալսարան,&Բ;Դիժոն,&Բ;Ֆրանսիա,
Բեռլինի&Բ;տեխնիկական&Բ;համալսարան,&Բ;Բեռլին,&Բ;Գերմանիա,
Գդանսկի&Բ;տեխնոլոգիական&Բ;համալսարան,&Բ;Գդանսկ,&Բ;Լեհաստան,
Համբուրգի&Բ;տեխնիկական&Բ;համալսարան,&Բ;Համբուրգ,&Բ;Գերմանիա,
̸արթին&Բ;Լյութերի&Բ;անվան&Բ;Հալլե&Բ;Վիտենբերգի&Բ;համալսարան,&Բ;Հալլե,&Բ;Գերմանիա,
Սեյֆուլինի&Բ;անվան&Բ;ագրոտեխնիկական&Բ;համալսարան,&Բ;Աստանա,&Բ;Ղազախստան,
ենսիլվանիայի&Բ;պետական&Բ;ċհամալսաֶան, ենսիլվանիա,&Բ;Ա̸Ն,
ՀՀ&Բ;ԳԱԱ&Բ;Լ.&Բ;Ա.&Բ;Օրբելու&Բ;անվան&Բ;ֆիզիոլոգիայի&Բ;ինստիտուտ,
ՀՀ&Բ;ԳԱԱ&Բ;«Հայկենսատեխնոլոգիա»&Բ;ԳԱԿ&Բ;ՊԱԿ,
ՀՀ&Բ;ԳԱԱ&Բ;Հր.&Բ;Բունիաթյանի&Բ;անվան&Բ;կենսաքիմիայի&Բ;ինստիտուտ,
ՀՀ&Բ;ԳԱԱ&Բ;մոլեկուլային&Բ;կենսաբանության&Բ;ինստիտուտ,
Հայաստանի&Բ;ազգային&Բ;ագրարային&Բ;համալսարան,&Բ;Երան։
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2020-2025)
Torgom Seferyan, Lusine Baghdasaryan, Meri Iskandaryan, Karen Trchounian, Anna Poladyan*, Development of an H2 fuel cell electrochemical system powered by Escherichia coli cells, Electrochemistry Communications, 2024, 165, 107746. (Q1)
Anna Poladyan*, Karen Trchounian, Ani Paloyan, Ela Minasyan, Hayarpi Aghekyan, Meri Iskandaryan, Lev Khoyetsyan, Sargis Aghayan, Avetis Tsaturyan, Garabed Antranikian, The Valorization of Whey-based Side-streams for Microbial Biomass, Molecular Hydrogen, and Hydrogenase Enzyme Production, Applied Microbiology and Biotechnology, 2023, 107 (14), 4683-4696, 10.1007/s00253-023-12609-x. (Q1)
Meri Iskandaryan, Syuzanna Blbulyan, Mayramik Sahakyan, Anait Vassilian, Karen Trchounian, Anna Poladyan*, L-Amino acids Affect the Hydrogenase Activity and Growth of Ralstonia eutropha H16, AMB Express, 2023, 13 (1), 10.1186/s13568-023-01535-w. (Q2)
Контакты
Խմբի&Բ;ղեկավար&Բ;՝
կ.գ.դ.,&Բ;դոցենտ&Բ;Աննա&Բ;ոլադյան
Հեռ.՝&Բ;45-26&Բ;(ներքին)
Էլհասցե՝&Բ;apoladyan@ysu.am