- Главная
- Group
- Կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիա
Կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիա
Կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիան ստեղծվել է 2013 թվականին: Լաբորատորիայի կազմում գործում է Էկոլոգիական մշտադիտարկման խումբը:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է․
- հողերի աղակալման գործընթացի ուսումնասիրություն և բարելավման նորարարական ուղիների բացահայտում,
- հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության ուսումնասիրություն, գնահատում և բարելավում,
- նանոմասնիկների (կանաչ սինթեզ) կենսաբանական ազդեցության ուսումնասիրություն,
- կենսաբազմազանության ուսումնասիրություն,
- նանոմասնիկների կենսաբանական ազդեցություն,
- գինու պատրաստման ավանդական տեխնոլոգիա,
- միկրոպլաստիկի ազդեցությունը ջրային էկոհամակարգերի վրա,
- գիշատիչ ջրային սնկերի ուսումնասիրություն,
- նյութերի հակասնկային և հակաբակտերիալ ակտիվությունների ստուգում,
- հանքուղիների ջրերից մեկուսացված շտամներով կենսատարրալվացում:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Հայաստանի Հանրապետության առավել ռիսկային շրջանների հողերի աղակալվածության աստիճանի գնահատում և հողերի դեգրադացիայի գործընթացի ուսումնասիրություն՝ ըստ հողի կենսաբանական ակտիվության տարբեր ցուցանիշների։
- Մշակաբույսերի աղադիմացկունության ուսումնասիրում և աղային սթրեսի մեղմման առավել արդյունավետ ուղիների բացահայտում։
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրություն և դրանց ոռոգելի հատկությունների գնահատում։
- Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական շրջանների հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության աստիճանի ու էկոլոգիական ռիսկերի գնահատում և տարբեր բուսատեսակների ֆիտոռեմեդիացիոն ներուժի ուսումնասիրում։
- Ընտրված նյութերի հակասնկային և հակաբակտերիալ ակտիվությունների ստուգում:
- Պղնձամոլիբդենային և բազմամետաղային հանքավայրերի հանքուղիների ջրերից շտամների մեկուսացում: Մեկուսացված շտամների միջոցով կենսատարրալվացման արդյունավետության ստուգում։
- Հետազոտվում է միկրոպլաստիկի ազդեցությունը գիշատիչ սնկերի վրա: Գնահատվում է մեղվի մայրակաթի առկայությամբ ստացված արծաթի նանոմասնիկների հակասնկային և հակաքաղցկեղային ազդեցությունը։
- Ավանդական գինեգործության ֆիզիկաքիմիական և կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրություն։
- Գինու թափոնների հակասնկային և հակաբակտերիալ հատկությունների ուսումնասիրություն։
- Գինու խաղողի շաքարասնկերի տեսակային բազմազանության ուսումնասիրություն։
- Միկրոպլաստիկի ազդեցությունը ջրային էկոհամակարգերի առաջնային օղակի՝ ֆիտոպլանկտոնի վրա, քանակական և որակական դինամիկա, ՑՎԾ–ի (HABs) տոքսիկ դրսևորումները։
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Հարավային դաշնային համալսարանի հողագիտության և հողային ռեսուրսների գնահատման ամբիոն (ՌԴ),
- Գորիցիա քաղաքի գյուղատնտեսության վարչության մշակաբույսերի ուսումնասիրության և հողագիտության գիտահետազոտական կենտրոն (Իտալիա),
- Լյուբլինի համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն (Լեհաստան),
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ,
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ԲԸ,
- Դիժոնի ագրոինստիտուտի սննդի և գինու ֆիզիկական քիմիայի լաբորատորիա (Ֆրանսիա),
- «Armenia Wine» ընկերություն,
- «Gevorgyan Winery»:
Աշխատակիցներ
- Կարեն Արամայիսի Ղազարյան
- Լուսինե Ռաֆայելի Համբարյան
- Սյուզաննա Սայաթի Եսոյան
- Աբհիշեկ Ռակեշ Կումար Սինխ
- Անի Կարենի Հայրապետյան
- Աննա Սամվելի Հարությունյան
- Գոհար Համլետի Մարգարյան
- Արմինե Դավիթի Չախմախչյան
- Սակշի Սաթիշ Սինխ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- Q1.
- ,Q1.
- , Q1.
- , Q1.