Октября 07, 2026 | 14:56
Конференции
Международное сотрудничество
В ЕГУ стартовала 3-я международная конференция на тему «Трансформация экономики: "зеленая" трансформация, качество институтов и создание ценности»
Что происходит, когда «зеленые» технологии, цифровая революция и лидеры индустрии встречаются на одной площадке? Ответ на этот вопрос формируется на экономическом факультете ЕГУ, где ведущие мировые исследователи, специалисты и представители власти обсуждают ряд вопросов экономической повестки в ходе трехдневной конференции.
ԵրÃýանի պետական համալսարանի տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ Ãý արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի Ãý Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն ու միջազգային ձÃýաչափը
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, ակադեմիական քննարկումներ ծավալելու Ãý փորձ փոխանակելու համար։ Գիտաժողովը նաÃý նպատակ ունի խթանելու համագործակցությունը աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների հետազոտողների, պրակտիկ մասնագետների Ãý քաղաքականություն մշակողների միջÃý։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ նման միջազգային գիտական նախաձեռնությունները համահունչ են համալսարանի՝ հետազոտական ուղղությունն ամրապնդելու տեսլականին։
«Գիտությունը Ãý միջազգային ակադեմիական համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր զարգացման օրակարգի առանցքային բաղադրիչներ։ Մեր տեսլականն է ամրապնդել ԵրÃýանի պետական համալսարանը՝ որպես հետազոտական համալսարան, որտեղ բարձրորակ կրթությունն ու առաջատար հետազոտությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց, իսկ համալսարանում ստեղծված գիտելիքը նպաստում է գիտելիքահենք տնտեսությանն ու հասարակությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանն ու ձÃýաչափին՝ ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ասաց, որ 2024 թվականից ֆակուլտետի նպատակն է ԵրÃýանը դարձնել գիտնականների Ãý մասնագետների պարբերական հանդիպման հարթակ։
«Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ։ Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետում ձÃýավորելու միջազգային գիտական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների Ãý գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիք Ãý փորձ, նախաձեռնել նոր հետազոտություններ ու համատեղ նախագծեր»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ Ãý հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից Ãý այլ երկրներից։&²Բú²õ±è;
Գիտաժողովի ընթացքում անցանց Ãý առցանց ձÃýաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ յոթ բաժանմունքներում: Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ Ãý արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան Ãý հետազոտական կենտրոն։ Գիտաժողովը համախմբում է ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի, ՀՀ այլ բուհերի Ãý գիտահետազոտական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաÃý պետական կառավարման, ֆինանսական Ãý բանկային ոլորտների ու հետազոտական կազմակերպությունների մասնագետների։ Զեկուցումներով հանդես կգան նաÃý ՀՀ կենտրոնական բանկի Ãý էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։&²Բú²õ±è;
Գլխավոր բանախոսների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը, հատուկ հյուր Կասպար վան դեն Բերգը (Նիդեռլանդներ), Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ), Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (Նիդեռլանդներ)։ Բանախոսներից են Նեյլ Ռեյդը (ԱՄՆ), Աբդուլ Շաբանը (Հնդկաստան), Ամիտ Բատաբյալը (ԱՄՆ), Ֆելիքս Արիոնը (Ռումինիա), Ֆրանչեսկա Տորիերի (Իտալիա) Ãý ոլորտում հայտնի այլ մասնագետներ:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը առցանց ներկայացրեց աշխարհատնտեսության Ãý «զենքի վերածված փոխկախվածության» թեման։ Նա ընդգծեց, որ միջազգային առÃýտուրն այսօր պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական օգուտների աղբյուր, այլÃý որպես ազդեցության ու հնարավոր հակամարտությունների գործիք։
«Մենք այլÃýս չենք ապրում 2017 թվականի աշխարհում։ Պետք է ընդունենք, որ գտնվում ենք այլ՝ ավելի լարված միջազգային միջավայրում»,- նշեց Փոլ Կրուգմանը։&²Բú²õ±è;
Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության ընթացիկ փոփոխություններին, նշեց, որ աշխարհը մտել է նոր՝ ավելի անկանխատեսելի փուլ։
«Այժմ մենք ապրում ենք մի փուլում, որը կարող ենք անվանել «անհանգիստ քսանականներ»։ Աշխարհն այլÃýս այնպիսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում էինք։ Եթե շարժվում ենք դեպի խոշոր ուժային բլոկների աշխարհ, հարց է առաջանում՝ որտե՞ղ է գտնվում աշխարհի մնացած մասը, Ãý որտե՞ղ են ավելի փոքր երկրները, օրինակ՝ Հայաստանը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունները պահանջում են վերանայել նաÃý տնտեսության մասին ձÃýավորված պատկերացումները Ãý նոր պատասխաններ փնտրել արագ փոխվող աշխարհատնտեսական միջավայրում։&²Բú²õ±è;
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը կարÃýորեց այն փաստը, որ «կանաչ» անցման Ãý ինստիտուցիոնալ որակի հարցերն այլÃýս միայն տեսական քննարկումների առարկա չեն։
«Տասնհինգ կամ քսան տարի առաջ, երբ խոսում էինք «կանաչ» անցման, ինստիտուցիոնալ որակի Ãý նման հարցերի մասին, դրանք հաճախ դիտարկվում էին որպես տեսական խնդիրներ։ Այսօր մենք հստակ տեսնում ենք դրանց շոշափելի ազդեցությունը ֆինանսական կայունության, բանկային համակարգի, ապահովագրական ոլորտի Ãý երկրի ընդհանուր տնտեսական դիրքի վրա»,- մատնանշեց նա։
Անդրադառնալով նաÃý հետազոտական գերազանցության կարÃýորությանը՝ նա հավելեց. «Հետազոտական գերազանցությունը երբեք չի կարող գոյություն ունենալ վակուումում․ անհրաժեշտ են մարդիկ, որոնք ակտիվորեն ներգրավված են միջազգային հետազոտական համայնքում»։
Գիտաժողովի մեկնարկի օրը ելույթներով հանդես եկան նաÃý «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը Ãý ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը:
«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը մասնավորապես ասաց․ «Կանաչ անցումը պահանջում է կապիտալ։ Կապիտալը պահանջում է վստահություն։ Վստահությունը պահանջում է ուժեղ ինստիտուտներ։ Իսկ այս ամենը պահանջում է որակյալ վերլուծություն։ Սա հենց այն տեղն է, որտեղ պրակտիկան Ãý հետազոտությունը պետք է հանդիպեն»։&²Բú²õ±è;
Գիտաժողովն անցկացվում է ԵրÃýանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի Ãý կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում:
Ժամանակակից տնտեսական մարտահրավերները
Գիտաժողովի քննարկումների առանցքում են տնտեսության «կանաչ» Ãý թվային փոխակերպումները, ինստիտուտների որակն ու արժեքի ստեղծման նոր մոտեցումները։
Առանձին ուղղությամբ մասնակիցները կանդրադառնան «կանաչ» անցման տնտեսական ազդեցություններին, ցածր ածխածնային Ãý կլիմայակայուն զարգացման մոդելներին, ինչպես նաÃý կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն տնտեսական աճի հնարավորություններին։
Քննարկումների մյուս կարÃýոր ուղղությունը էկոհամակարգերի կառավարումն ու բնահենք լուծումներն են։ Մասնագետները կանդրադառնան կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, էկոհամակարգերի դիմադրողականության բարձրացմանը Ãý երկարաժամկետ, ներառական զարգացմանը։
Գիտաժողովում կքննարկվեն նաÃý ինստիտուտների որակի բարելավման, թվային հանրային ծառայությունների Ãý տվյալահենք կառավարման հնարավորությունները։ Մասնակիցները կանդրադառնան նաÃý արժեքի ստեղծման նոր մոդելներին, արտադրողականության խնդիրներին Ãý սոցիալական ու տարածքային անհավասարություններին։
Գիտաժողովը կշարունակվի մինչÃý հոկտեմբերի 9-ը։&²Բú²õ±è;
Նշենք, որ միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցելու համար շնորհակալագրեր ստացան գիտաժողովի հովանավոր «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն Ãý գործընկեր կառույցները՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն, Վիեննայի բնական ռեսուրսների Ãý կենսագիտությունների համալսարանը (BOKU), Ավստրիայի կրթության Ãý միջազգայնացման գործակալությունը (OeAD), «APPEAR» բարձրագույն կրթության Ãý հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիրը։


