Октября 23, 2026 | 13:35
Партнеры
Образование
Международное сотрудничество
Заключительная конференция программы «JoPScip» в ЕГУ: результаты и перспективы совместной магистерской образовательной программы
В Ереванском государственном университете состоялась заключительная конференция программы «JoPScip» («Политология: интеграция и управление»). Были представлены основные результаты трехлетнего сотрудничества университетов Армении, Грузии, Австрии и Северной Македонии - от разработки совместной магистерской программы по политологии до международной аккредитации, повышения квалификации преподавателей и создания цифровой образовательной среды. Также обсуждались возможности сохранения достигнутых результатов и продолжения сотрудничества партнеров.
«Capacity Building in Higher Education Curriculum Development-Joint MA Program in Political Science» («JoPScip») ծրագիրը միավորել է չորս երկրների համալսարանների՝ նպատակ ունենալով զարգացնելու քաղաքագիտության կրթությունը և ամրապնդելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի բուհերի կարողությունները։ Նախաձեռնությունը միտված է նաև կրթության միջոցով արդյունավետ կառավարման, խաղաղության, անվտանգության և ակտիվ քաղաքացիության խթանմանը։
Ծրագրի առանցքային արդյունքը «Քաղաքագիտություն․ ինտեգրում և կառավարում» («Political Science-Integration and Governance», «PoSIG») համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մշակումն է։ Այն նախատեսում է միջազգային ակադեմիական համագործակցություն, ինչպես&²Բú²õ±è;նաև ուսանողների համար տարբեր երկրների համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություններ՝ խթանելով ակադեմիական շարժունությունը, փորձի փոխանակումն ու բարձրագույն կրթության միջազգայնացումը։
Համաժողովի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններին՝ ընդգծելով, որ նախաձեռնության հաջողության համար կարևոր էր գործընկերների միասնական աշխատանքն ու ակադեմիական համագործակցությունը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու սկզբունքը։
«Ակադեմիական ոլորտը պետք է զերծ լինի քաղաքական ազդեցություններից և առաջնորդվի զուտ ակադեմիական նպատակներով։ Ծրագրի իրականացման ընթացքում, չնայած բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և լիցենզավորման ընթացակարգերի վերանայմանը, նախարարությունն աջակցեց նախաձեռնությանը և տրամադրեց անհրաժեշտ լիցենզիան։ Սա Կառավարության աջակցության կարևոր դրսևորում էր։ Կարծում եմ՝ փակման համաժողովը ծրագրի առաջին փուլի ավարտն է, և հաջորդ փուլը դեռ առջևում է»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Ծրագրի երեք տարվա աշխատանքն ու հիմնական արդյունքները ներկայացրեց «JoPScip»-ի համակարգող, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ներկայացուցիչ Անանո Գորգոձեն։ Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն ի սկզբանե միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր․ այն միտված էր նաև տարածաշրջանում քաղաքագիտության կրթության ամրապնդմանը և տարբեր երկրների քաղաքական գործընթացների համեմատական ուսումնասիրության հնարավորությունների ընդլայնմանը։
«Մեր նպատակը միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր։ Մենք ցանկանում էինք նպաստել տարածաշրջանում կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը՝ պատրաստելով նոր սերնդի առաջնորդների, որոնք կկարողանան մասնակցել այդ փոփոխություններին»,- նշեց նա։
Ծրագրի կարևոր ուղղություններից էին նաև դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը, դասավանդման նոր մեթոդների կիրառումը և թվային կրթական ենթակառուցվածքների ստեղծումը։ Երեք տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստումներ և փորձի փոխանակման հանդիպումներ, իսկ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները համագործակցել են ուսումնական բովանդակության ու մոդուլների մշակման և դասավանդման մոտեցումների կատարելագործման ուղղությամբ։
Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև վիրտուալ կրթական միջավայր, որը նախատեսված է գործընկեր համալսարանների համատեղ ուսուցման, դասավանդման և ակադեմիական համագործակցության համար։ Ստեղծված այդ հարթակը կշարունակի ծառայել բուհերին նաև ֆինանսավորման ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության և փորձի փոխանակման լրացուցիչ հնարավորություններ։
Արդյունքներից է նաև համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արտաքին գնահատումն ու հավատարմագրման գործընթացը։ ԵՊՀ ռեկտորի ելույթում նշվեց, որ «AQ Austria»-ի արտաքին գնահատման ընթացքում հաստատվել է ծրագրի համապատասխանությունը կիրառելի չափանիշներին։ Համատեղ մշակված ուսումնական ծրագիրն ընդգրկում է վեց մոդուլ և 85 դասընթաց՝ գործընկեր հաստատությունների միջև կրթական հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Միջազգային համագործակցության նշանակությանը&²Բú²õ±è;ու ծրագրի արդյունքները կրթական ավելի լայն համայնքին փոխանցելու կարևորությանը անդրադարձավ նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։ Անդրադառնալով «JoPScip» ծրագրի նշանակությանը՝&²Բú²õ±è;նա&²Բú²õ±è;շեշտեց. «Արժեքավորը&²Բú²õ±è;միայն&²Բú²õ±è;ծրագրի շրջանակում ստեղծված արդյունքները չեն, այլև այն գիտելիքն ու փորձը, որ մասնակիցները ձեռք են բերում և հետագայում փոխանցում ակադեմիական համայնքին։ Ծրագրի շնորհիվ գործընկեր համալսարաններն ամրապնդել են համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակելու իրենց կարողությունները։ Այս փորձի փոխանակումը կարող է խթանել նոր նախաձեռնություններ և միջազգային համագործակցության հնարավորություններ ստեղծել նաև այլ բուհերի համար»։
Նրա խոսքով՝ «Էրազմուս+»-ի ծրագրերը համալսարաններին հնարավորություն են տալիս եվրոպական, տարածաշրջանային և միջազգային փորձի փոխանակման&²Բú²õ±è;արդյունքում ներդնելու նոր մոտեցումներ և ձևավորելու համագործակցություններ, որոնք կարող են շարունակվել նաև ֆինանսավորման ավարտից հետո։ Այս համատեքստում «JoPScip»-ը հիմք կդառնա կրթական համագործակցության նոր նախաձեռնությունների համար։
Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքագիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Մասնավորապես՝ քննարկվեց բակալավրի կրթական մակարդակում համագործակցությունը զարգացնելու և «Էրազմուս+»-ի&²Բú²õ±è;շրջանակում նոր նախաձեռնություններ մշակելու գաղափարը, ինչը&²Բú²õ±è;կընդլայնի ծրագրի շրջանակում ձևավորված կապերը և կնպաստի միջազգային կրթական փորձի հետագա տարածմանը։
Ամփոփիչ համաժողովը, բացի երեք տարվա աշխատանքի արդյունքները ներկայացնելուց, հնարավորություն էր՝ քննարկելու, թե ինչպես պահպանել գործընկեր համալսարանների միջև ձևավորված համագործակցությունը և կիրառել ձեռք բերված փորձը։ Թեև ծրագրի իրականացման փուլն ավարտվում է, համատեղ մագիստրոսական կրթության և թվային ակադեմիական միջավայրի ստեղծումը հիմք կդառնա հետագայում ևս ապահովելու շարունակական զարգացում և նոր հնարավորություններ ուսանողների, դասախոսների և քաղաքագիտության ոլորտի հետազոտողների համար։