Ноября 05, 2026 | 13:50
Наука
Образование
Международное сотрудничество
Язык в эпоху технологических перемен. В ЕГУ открылась международная конференция
Как искусственный интеллект меняет изучение и преподавание языков, перевод и лингвистические исследования, и с какими новыми вызовами сталкиваются университеты? Эти вопросы обсуждаются на международной конференции «Язык на перекрестке культур и цивилизаций», которая открылась в Ереванском государственном университете и собрала исследователей и специалистов из разных стран.
Երկօրյա գիտաժողովը նվիրված է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին և գերմանական բանասիրության ամբիոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Տոնոյանի հիշատակին։
Գիտաժողովի քննարկումների առանցքում լեզվի փոփոխվող դերն է գլոբալացման և տեխնոլոգիական արագ առաջընթացի պայմաններում։ Մասնակիցներն ուսումնասիրում են, թե ինչպես են արհեստական բանականության գործիքները վերափոխում օտար լեզուների դասավանդումը, թարգմանությունն ու գիտական հետազոտությունները, ինչ հնարավորություններ են ստեղծում և ինչպիսի էթիկական հարցեր առաջացնում։ Քննարկվում են նաև թվային մեդիայի և հաղորդակցության նոր ձևերի ազդեցությունը լեզվի վրա, լեզվի և ուժի փոխհարաբերությունները, երկլեզվությունն ու բազմալեզվությունը, լեզվաքաղաքականությունն ու մշակութային հիշողության պահպանումը։ Առանձին ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասում գերմանագիտության զարգացմանը և անգլերենի՝ որպես համաշխարհային լեզվի դերին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ արհեստական բանականության արագ զարգացման հետևանքով բարձրագույն կրթության և հատկապես լեզվաբանության առջև ծառացած մարտահրավերներին։ Նա ընդգծեց, որ այսօր աշխարհի առաջատար համալսարանների համար առանցքային հարցերից մեկն ԱԲ հնարավորությունները կրթական գործընթացում արդյունավետ կիրառելն է։ Ռեկտորի խոսքով՝ տեխնոլոգիական այս փոփոխություններին հակազդելու փոխարեն անհրաժեշտ է դրանք օգտագործել կրթության և գիտության զարգացման համար՝ վերանայելով ուսուցման ավանդական մոտեցումներն ու հարստացնելով կրթական ծրագրերը։
Այս համատեքստում Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց նաև ԵՊՀ նախաձեռնությունները՝ մասնավորապես անդրադառնալով համալսարանում ստեղծված արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածքին և ԱԲ ոլորտում կատարվող հետազոտություններին։ Նա կարևորեց միջազգային առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը՝ շեշտելով, որ ԵՊՀ-ն ձգտում է համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին համընթաց արդիականացնել կրթական և հետազոտական գործընթացները։ Ռեկտորն ընդգծեց նաև միջազգային գիտական համագործակցության նշանակությունը՝ նշելով, որ համալսարանների միջև գործընկերությունն ու ակադեմիական փոխանակումները նպաստում են ընդհանուր մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելուն։
ԵԼՀ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը ներկայացրեց ֆակուլտետի կազմավորման ու զարգացման պատմությունը և այնտեղ դասավանդվող օտար լեզուները։ Նա նշեց, որ ֆակուլտետը շարունակում է զարգացնել ուսանողակենտրոն կրթությունը՝ հիմնվելով գիտական հետազոտությունների և միջազգային համագործակցության վրա։
«Ֆակուլտետն ակտիվորեն համագործակցում է Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Ռուսաստանի առաջատար համալսարանների, ինչպես նաև տեղական կրթական հաստատությունների հետ: Այս գործընկերությունը ԵՊՀ ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տալիս ոչ միայն վերապատրաստվելու արտերկրում, այլև պահպանելու բազմալեզվությունը, լեզվական ինքնությունը, մշակութային հիշողությունը և հետազոտական էթիկան»,- նշեց նա՝ կարևորելով գիտաժողովի դերը համալսարանի միջազգային գիտական կապերի ընդլայնման գործում։
Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի բաժնի ներկայացուցիչ Էֆա Մայերերը:
ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության և գերմանական բանասիրության ամբիոնների ու Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտաժողովի քննարկումների առանցքում լեզվի դերն է մշակութային հիշողության և ինքնության պահպանման, ինչպես նաև միջմշակութային երկխոսության զարգացման գործում։





