Ноября 26, 2026 | 16:34
Наука
Образование
Состоялось очередное заседание Ученого совета ЕГУ. В центре обсуждения - ключевые результаты приема, ротации и научно-образовательной деятельности
На очередном заседании Ученого совета Ереванского государственного университета были присуждены ученые звания профессора и доцента, утверждены внутренние нормативные документы и рекомендованы к публикации новые научные работы. В повестку дня также вошли сравнительный анализ приема на 2026-2027 учебный год, статистика по ротации студентов и результатам перевода платы за обучение, а также некоторые вопросы, регулирующие кадровую политику и научную деятельность университета.
ԳԽ հերթական նիստը մեկնարկեց օրակարգային առաջին հարցի՝ դոցենտի ու պրոֆեսորի գիտական կոչումներ շնորհելու մասին զեկուցմամբ, որը ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ, Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանը:
ՀՀ գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի, ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգի համաձայն և գիտական խորհրդում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվեց համապատասխանաբար&²Բú²õ±è;պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում շնորհել ԵՊՀ ներքոնշյալ աշխատողներին:
Պրոֆեսորի գիտական կոչման արժանացան ԵՊՀ հետևյալ աշխատակիցները.
| Հ/Հ | Ազգանուն | Անուն | Հայրանուն | Պաշտոնը և գիտական աստիճանը |
|---|---|---|---|---|
| 1 | Հայրապետյան | Թամար | Լազարի | ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր |
| 2 | Ղազարյան | Կարեն | Արամայիսի | ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր |
Դոցենտի գիտական կոչման արժանացան հետևյալ աշխատակիցները.
| Հ/Հ | Ազգանուն | Անուն | Հայրանուն | Պաշտոնը և գիտական աստիճանը |
|---|---|---|---|---|
| 1 | Հովհաննիսյան | Արման | Համլետի | ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 2 | Ստեփանյան | Ժենյա | Արայիկի | ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 3 | Պետրոսյան | Ռուբինա | Վարդանի | ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 4 | Հովհաննիսյան | Արսեն | Վոլոդյայի | ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 5 | Կիրակոսյան | Եղիշե | Գրիգորի | ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 6 | Դանիելյան | Անի | Կարենի | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 7 | Վարդանյան | Հռիփսիմե | Էդուարդի | ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու |
| 8 | ̸ինասյան | ̸արինե | Պետիկի | ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու |
| 9 | ̸ուրադյան | Հայկուհի | ̸անվելի | ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու |
| 10 | Կարապետյան | Աստղիկ | Ալբերտի | ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու |
ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ, գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանը հաջորդիվ հանդես եկավ հետևյալ զեկուցմամբ՝ ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության վարչության կանոնակարգը» հաստատելու ու Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2017 թվականին հաստատված «Երևանի պետական համալսարանի գիտական քաղաքականության վարչության կանոնադրությունը» ուժը կորցրած ճանաչելու մասին։ ԳԽ-ին ներկայացրած նրա մյուս զեկուցումը վերաբերում էր «Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող գիտաժողովներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» կարգն ուժը կորցրած ճանաչելուն։ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց հաստատել վերոգրյալ երկու հարցերն էլ։
ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները հրատարակության երաշխավորելու մասին զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: ԵՊՀ ԳԽ հրատարակության երաշխավորած գրականության ցանկը ներկայացվում է ստորև.
Հ/Հ | Հեղինակ(ներ) | Աշխատության&²Բú²õ±è;անվանումը | Տեսակը / Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| 1 | Գևորգ Բարսեղյան | Օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական ապահովումը | ̸ենագրություն |
| 2 | Արման Բաբախանյան | Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի քրեաիրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | ̸ենագրություն |
| 3 | Գայանե Ղուկասյան, Անի Խալաթյան | «Python»-ի գործիքակազմի կիրառումը ռեգրեսիոն վերլուծություններում | Çëւսումնական&²Բú²õ±è;ձեռնարկ |
| 4 | Հասմիկ Հարությունյան | Ազգագրության այբբենարան | Çëւսումնական&²Բú²õ±è;ձեռնարկ |
| 5 | Հրաչեայ Աճառեան | Քննութիւն&²Բú²õ±è;Նոր-Ջուղայի&²Բú²õ±è;բարբառի | 2-րդ հրատ., մասն. խմբ.՝ Ա. Աբաջյան |
| 6 | Յուրի Ավետիսյան, Արսեն Վարդանյան, Սիրանուշ Հովհաննիսյան | Խոսքային հաղորդակցություն և գործառական հայերեն, Գիրք I. Լեզու և հաղորդակցություն | Դասագիրք |
| 7 | Վաչագան Ավագյան | Ավանդույթ, բանահյուսություն և գրական միտք. ուսումնասիրությունների խաչմերուկում | Հոդվածների&²Բú²õ±è;ժողովածու |
8 | Ռուբեն Մելքոնյան, Անուշիկ Մարտիրոսյան, Նաիրա Պողոսյան |
Թուրքական գրականության պատմություն (XX-XXI դդ.) |
Դասագիրք (երկրորդ լրամշակված հրատարակություն) |
| 9 | Светлана Минасян | Педагогический гайдлайн | Ուսումնամեթոդական ձեռնարկ |
Օրակարգային հաջորդ հարցը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դոկտորանտուրայի՝ 2027-2028 ուսումնական տարում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (լրիվ բեռնվածությամբ) ընդունելության տեղերի հայտը երաշխավորելու մասին, ներկայացրեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
Պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հետայդու ԳԽ-ին ներկայացրեց 2026-2027 ուստարվա ամբիոնային բեռնվածությունների և ԵՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ընդունելության արդյունքների հանգամանալից և բազմակողմանի վերլուծություն: Վերոնշյալի համատեքստում Է. Ասրիյանն անդրադարձավ նաև հեռացումներին, ուսումնառությունից հրաժարված ուսանողներին: Ստորև ներկայացվում է ԵՊՀ ընդունվածների թիվը՝ եռամյա կտրվածքով համեմատական վերլուծության համատեքստում, ըստ այդմ՝
Աղյուսակ 1.
| Ցուցանիշ | 2026 թ. | 2025 թ. | 2024 թ. |
|---|---|---|---|
| ՀՀ դպրոցների շրջանավարտների թիվը | 22,334 | 21,479 | 21,202 |
| ՀՀ բուհերի դիմորդների թիվը | 15,859 | 15,463 | 14,242 |
| ÁÂոկոսը | 71.0% | 71.99% | 67.17% |
| ԵՊՀ դիմորդների թիվը | 3,658 | 3,677 | 3,437 |
| ÁÂոկոսը | 23.1% | 23.78% | 24.13% |
| ՀՀ բուհերի ընդունվածների թիվը | 10,958 | 10,970 | 10,720 |
| ԵՊՀ ընդունվածների թիվը | 2,479 | 2,438 | 2,414 |
| ÁÂոկոսը | 22.62% | 22.22% | 22.52% |
Աղյուսակ 2.
Աղյուսակ 2.1 (2026 թ.)
| Կրթական աստիճան | Առկա ուսուցում | ÁÂոկոսը | Հեռակա ուսուցում | ÁÂոկոսը | Ընդամենը | ÁÂոկոսը |
|---|---|---|---|---|---|---|
| Բակալավրիատ | 8,882 | 81.92% | 2,195 | 77.62% | 11,077 | 81.02% |
| ̸ագիստրատուրա | 1,838 | 16.95% | 382 | 13.50% | 2,220 | 16.24% |
| Ասպիրանտուրա | 123 | 1.13% | 251 | 8.88% | 374 | 2.74% |
| ԸՆԴԱ̸ԵՆԸ | 10,843 |
| 2,828 |
| 13,671 |
|
Աղյուսակ 2.2 (2025 թ.)
| Կրթական աստիճան | Առկա ուսուցում | ÁÂոկոսը | Հեռակա ուսուցում | ÁÂոկոսը | Ընդամենը | ÁÂոկոսը |
|---|---|---|---|---|---|---|
| Բակալավրիատ | 8,688 | 82.63% | 2,116 | 77.09% | 10,804 | 81.47% |
| ̸ագիստրատուրա | 1,713 | 16.29% | 363 | 13.22% | 2,076 | 15.66% |
| Ասպիրանտուրա | 114 | 1.08% | 266 | 9.69% | 380 | 2.87% |
| ԸՆԴԱ̸ԵՆԸ | 10,515 |
| 2,745 |
| 13,260 |
|
«Երեք տարվա ընթացքում համալսարանից հեռացվել է 1595 ուսանող, որոնցից 65.5%-ը՝ առկա, 34.5%-ը՝ հեռակա ուսուցման համակարգից։ Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ բազմաբաղադրիչ գնահատման համակարգին անցնելուն զուգահեռ՝ հեռացումների քանակները նվազել են: Այսպես՝ դա երևում է, երբ համեմատում ենք 2023-2024 և 2025-2026 ուստարիների տվյալները: Առկա ուսուցման համակարգում այդ դրական «անկումը» կազմում է 33.7%, իսկ հեռակա ուսուցման համակարգում չունենք այդ «անկումը». ունենք մի փոքր աճ, որը կազմում է 17.8%»,- իր ելույթում նշեց ակադեմիական գծով պրոռեկտորը։
Է. Ասրիյանի ելույթի հաջորդ հատվածն ընդգրկեց դասախոսական կազմի վիճակագրության և տարիքային բաշխվածության, ուսումնական ժամաքանակի բաշխվածության, ուսանողական հարցումների արդյունքների և գործնական հմտությունների խնդրի վերաբերյալ հաղորդում: ԵՊՀ պրոռեկտորը կատարեց նաև ամբիոնների մրցույթների և կադրային քաղաքականության վերաբերյալ որոշ դիտարկումներ:
ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանն էլ իր հերթին ԳԽ ուշադրությանը ներկայացրեց 2026-2027 ուստարում ԵՊՀ բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողական նպաստների տրամադրման համար անցկացված մրցույթի (փոխատեղման) արդյունքների մասին տեղեկություն:
Փոխատեղման գործընթացի արդյունքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
Ուսանողական նպաստի հատկացում. ընդհանուր առմամբ 1730 (+1) ուսանողի հատկացվել է ուսանողական նպաստ, որից բակալավրիատում՝ 1500, իսկ մագիստրատուրայում՝ 230+1 ուսանողի։
Հավասար ՄՈԳ-ի դեպքեր. 6+1 ուսանողի մոտ արձանագրվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հավասարություն (բակալավրիատում՝ 4, մագիստրատուրայում՝ 2+1)։
Թափուր տեղեր. առաջացել է 49 թափուր տեղ՝ 48-ը բակալավրիատում և 1-ը մագիստրատուրայում, որոնցից 3 թափուր տեղ վերաբաշխվել է ըստ կանոնակարգի։
Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում. 96 ուսանողի (90+6) տրամադրվել է ուսման վարձավճարի 50%-ի չափով մասնակի փոխհատուցում։
Հրաժարման դեպք. 1 ուսանող հրաժարվել է փոխատեղման արդյունքում ձեռք բերված անվճար տեղից։






