Апреля 29, 2024 | 15:00
Наука
Образование
Исследовательская работа
Изучение ценностных ориентаций человека в сфере психологических исследований
Коллектив Научно-исследовательской лаборатории личности и социальной среды проводит изучение ценностных ориентаций «достоинство», «честь» и «не потерять лицо» в рамках межкультурных и внутрикультурных исследовательских проектов.
Արժեքների ուսումնասիրության այս մոտեցումը վերջերս է սկսել գործածվել միջմշակութային հոգեբանության շրջանակում։ Այն առաջադրվել է որպես մշակույթների դիխոտոմիկ՝ կոլեկտիվիստական-ինդիվիդուալիստական տարաբաժանման ավանդական մոտեցման այլընտրանք։ Այս մոտեցումը փորձում է հասարակությունները նկարագրել երկու հիմնական խնդիրների տեսանկյունից՝ ինչպե՞ս է հասարակության ներսում արժորվում մարդը ինչպե՞ս են կարգավորվում հասարակական հարաբերությունները նշված միջավայրերում։
«Միջմշակութային ուսումնասիրությունները մեկնարկել են 2016-2017 թվականներից, Սասեքսի համալսարանի (Անգլիա) պրոֆեսոր Պիտեր Սմիթի հետ համագործակցության արդյունքում (համակարգող՝ Աննա Հակոբջանյան): Պիտեր Սմիթը համարվում է արժեքային այս կողմնորոշումների ուսումնասիրման ոլորտի ամենահայտնի գիտնականներից մեկը: Համագործակցության շրջանակում 2021-2022 թվականներին մենք կատարել ենք միջմշակութային երկրորդ հետազոտությունը նույն պրոֆեսորի հետ գործակցությամբ (համակարգողներ՝ Ա․ Գրիգորյան, Ա. Հակոբջանյան)։ Բացի այս նախագծերից՝ իրականացվել են նա շարունակական ներմշակութային չորս ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայերենով մշակվել տեղայնացվել է արժեքային այս կողմնորոշումների չափման հարցարանը»,- ընդգծեց ԵՊՀ անձի սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, ծրագրի համաղեկավար Անի Գրիգորյանը:
Միջմշակութային ուսումնասիրություններում ընդունված է վերոհիշյալ արժեքային կողմնորոշումները բնութագրել հետյալ կերպ.
«Արժանապատվության» մշակույթում մարդը դիտարկվում է որպես բացարձակ արժեք, որն անօտարելի է։ Մարդն արժանի է հարգանքի՝ անկախ հասարակության մեջ իր ունեցած տեղից դիրքից։
«Պատվասիրության» մշակույթում մարդու արժեքը պայմանավորված է նա հասարակական հարաբերություններով. մարդն ունի արժեք, բայց այդ արժեքը պետք է հաստատվի գնահատվի նա հասարակության կողմից։
«Դեմքը չկորցնելու» մշակույթում մարդու արժեքը բացառապես կախված է հասարակական հարաբերությունների համակարգում նրա ունեցած տեղից դիրքից։ Տարբեր հասարակություններին բնորոշ են այս արժեքների արտահայտվածության տարբեր մակարդակներ, ընդ որում, մինույն հասարակության ներսում կարող են լինել այս արժեքների դրսորման ներմշակութային տարբերություններ։
Ներմշակութային ուսումնասիրություններ են կատարել Անի Գրիգորյանը Նարինե Խաչատրյանը:
«Սա մի հետազոտություն է, որն ուղղված է արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությանը։ Աշխարհում մշակույթների հասկացման տարբեր մոտեցումներ կան: Մշակույթներ, որոնք ավելի կոլեկտիվիստական են կամ ինդիվիդուալիստական: Մեզ համար հետաքրքիր էր հասկանալ, թե այս արժեքները ինչ դրսորումներ ունեն, ինչպես են մարդիկ դրանք հասկանում, իմաստավորում: Եվ սկսեցինք այս երեք արժեքային կողմորոշումները չափող գործիքի վալիդացիայից: Մեր նախաձեռնությամբ կատարեցինք քանակական բնույթի մի քանի ուսումնասիրություններ: Յուրաքանչյուր հարցումն անցկացրել ենք մոտ 200-300 մարդկանց շրջանում տարբեր տիպի վերլուծությունների արդյունքում պարզել, որ մեր մշակույթում պատվասիրության արժանապատվության արժեքները ունեն ինքնադրսորման երկու կողմ»,- նշեց Անի Գրիգորյանը։
Այս աշխատանքների միջոցով թիմը նա վեր է հանել արժեքային կողմնորոշումների դրսորման առանձնահատկությունները հենց մեր հասարակության համար։ Պատվասիրության արժանապատվության արժեքներն ունեն երկու կողմ՝ խմբային՝ ուղղված միջանձնային հարաբերություններին, ընտանիքին (երբ մարդու համար կարոր է իր ընտանիքի պատիվը, հեղինակությունը պահելը): Մյուս կողմից՝ մարդու համար կարոր է անհատական («ես»-ին ուղղված) պատվի պահպանումը, ինչը կարող է բերել որոշակի մրցակցային հարաբերությունների՝ լինելով այս արժեքների նոր կոնցեպտուալացման հիմքը։
«Արժանապատվության արժեքի հետ կապված բացահայտումը նորույթ է միջմշակութային հոգեբանության մեջ, այսպիսի արդյունքներ դեռս չեն հրապարկել նույնիսկ օտարերկրյա հետազոտողները։ Մենք գտանք, որ արժանապատվությունը կապվում է ոչ թե եսակենտրոն արժեքների կամ անձի, այլ ուրիշին ուղղված արժեքների հետ, օրինակ՝ այն կապվում է կամեցողության, ունիվերսալիզմի հետ: Երբ այս գաղափարները քննարկեցինք մեր գործընկերների հետ, պարզվեց, որ նրանք համակարծիք են։ Նրանք այլ ուսումնասիրություններում հանդիպել էին նույն պատվասիրության արժեքի «երկփեղկման» երույթին, սակայն չէին հանդիպել, որ արժանապատվությունը երկփեղկվի»,- ընգդծեց ԵՊՀ փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը։
Ա․ Գրիգորյանն այս հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցով է հանդես եկել Իռլանդիայի Լյումերիկ քաղաքում կայացած Միջմշակութային հոգեբանության միջազգային ասոցիացիայի տարածաշրջանային 27-րդ գիտաժողովի ժամանակ (27th Regional Conference IACCP, 2023)։
Նարինե&Բ;Խաչատրյանը արժանապատվությանը վերաբերող զեկույցով է հանդես գալու ս․թ․ օգոստոսին Բեռլինում կայանալիք Անձի եվրոպական ասոցիացիայի գիտաժողովին (ECP21)։
Ներկայում թիմն աշխատում է միջազգային մակարդակով հետազոտության այլ մշակույթներում արժեքային այս կողմնորոշումների չափման գործիքի վալիդության ստուգման ուղղությամբ։ Այս աշխատանքը հաջողվել է միջազգային թիմի հետ համագործակցության արդյունքում. թիմը շահել է դրամաշնորհային հեղինակավոր ծրագիր «Psychological Science Accelerator»-ի հետ համագործակցությամբ «John Templeton» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2023 թ. օգոստոսից շարունակվելու է մինչ 2025 թ. հունիսը։
«Այժմ թիմն աշխատում է հետազոտության մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Առջում սպասվում է տվյալների հավաքագրման գործընթաց աշխարհի ավելի քան հիսուն երկրներում։ Նախագծի ավարտին նախատեսվում է հոդվածի տպագրություն բարձր ազդեցության գործակցով միջազգային վարկանիշ ունեցող ամսագրում»,- նշեց Նարինե Խաչատրյանը։
Նշենք, որ արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր՝ օտարերկրյա գործընկերների հետ թիմի անդամները հրապարակել են գիտական 3 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում: