Апреля 16, 2025 | 16:18
Партнеры
Международное сотрудничество
Всемирно известный политолог Жиль Кепель посетил ЕГУ
Ереванский государственный университет посетил Жиль Кепель — французский политолог, арабист, специалист по Ближнему Востоку и современному исламу. В ходе встречи с представителями ЕГУ обсуждались перспективы образовательного и научного сотрудничества, взаимодействие религии, политики и культуры в современном мире, а также вопросы, представляющие взаимный интерес.
Ճանաչված պրոֆեսոր Ժիլ Կեպելը բազմաթիվ գրքերի (այդ թվում՝ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված) հեղինակ է։ Նրա այցը կարևոր հնարավորություն էր երկխոսության և միջազգային փորձի փոխանակման համար։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, վարչության առաջատար մասնագետ Հայկուհի Մկրտչյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը։
Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձան գիտական համագործակցության հնարավորություններին, կրթական ծրագրերի զարգացման հեռանկարներին։
Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդգծելով ԵՊՀ-ի դերը՝ որպես Հայաստանի ամենահին և խոշոր համալսարան, ներկայացրեց համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը, շեշտեց արաբագիտության և, առհասարակ, արևելագիտության մեծ դերը ԵՊՀ-ում։ Խոսվեց ուսուցման բարձր որակի, ուսանողներին ընձեռվող արտերկրյա ուսումնառության հնարավորությունների մասին, կարևորվեց ԵՊՀ-ի ակտիվ համագործակցությունը արաբական պետությունների՝ Կատարի, Եգիպտոսի, Քուվեյթի և այլ երկրների համալսարանների հետ։ Պրոռեկտորը կարևորեց նման փորձագիտական շփումների նշանակությունը՝ ընդգծելով միջազգային ակադեմիական կապերի խորացման անհրաժեշտությունը։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին&²Բú²õ±è;նաև պրոֆեսոր Ժիլ Կեպելի հեղինակած վերջին գրքի հայերեն թարգմանության և հրատարակման հարցի&²Բú²õ±è;շուրջ․ շարքն&²Բú²õ±è;անդրադառնում է 2023 թ․&²Բú²õ±è;հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ «Համաս»-ի հարձակմանը Իսրայելի վրա, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումներին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Քննարկման ընթացքում առաջարկվեց նաև հետագայում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպել պրոֆեսոր Ժիլ Կեպելի դասախոսությունները՝ որպես&²Բú²õ±è;կարևոր կրթական նախաձեռնություն, ինչը կնպաստի ժամանակակից իսլամագիտության և Մերձավոր Արևելքի քաղաքականության խորացված ուսումնասիրությանը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին հետագա համագործակցության&²Բú²õ±è;և համատեղ հնարավոր ծրագրերի իրականացման&²Բú²õ±è;պատրաստակամություն։
Համալսարանը մշտապես պատրաստակամ է առաջատար գիտնականների, վերլուծաբանների և հետազոտողների հետ համագործակցելու՝ նպաստելով կրթության և գիտության զարգացմանը Հայաստանում։ Պրոֆեսորի այցը և մասնագիտական&²Բú²õ±è;արդի հարցերի շուրջ քննարկումներն ու փոխգործակցությունը հնարավորություն են՝ նոր հորիզոններ բացելու ԵՊՀ միջազգային համագործակցության և գիտական ծրագրերի զարգացման համար։

