Апреля 22, 2025 | 16:12
Наука
Образование
Мероприятия
В ЕГУ прошло эколого-образовательное мероприятие, посвященное Дню Земли
В ЕГУ прошло эколого-образовательное мероприятие, организованное по совместной инициативе кафедры экологии и охраны природы биологического факультета ЕГУ и ГНКО «Айантар», целью которого было повышение уровня осведомленности об охране окружающей среды и вовлечение молодежи в экологические инициативы.
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, կարևորելով միջոցառման անցկացումը, ասաց․ «Երկրի օրը ոչ միայն խորհրդանշական է, այլ&Բ;հիշեցում, որ մեր արարքներն իրենց դրական կամ բացասական ազդեցությունն ունեն մեր մոլորակի վրա։ Այսօր մի փոքր քայլ անելով՝ մենք կարող ենք ապագայում ավելի մեծ փոփոխությունների հիմք դնել»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն իր հերթին ընդգծեց այսօրինակ միջոցառումների կարևորությունը հատկապես կրթական միջավայրում․ «Այսօր համաշխարհային մակարդակով ուշադրությունը սևեռված է Երկրի խնդիրների վրա, և մենք՝ որպես հասարակության անդամներ, պարտավոր ենք ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլև գործել՝ թեկուզ փոքր նախաձեռնություններով»։
Միջոցառման ընթացքում ուսանողները դիտեցին բնապահպանությանը վերաբերող ֆիլմ, լսեցին զեկույցներ անտառների պահպանման, կլիմայական փոփոխությունների և Հայաստանի էկոհամակարգերի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Դրանք ներկայացվեցին պարզ, մատչելի լեզվով, և քննարկումներն ստացան ակտիվ ընթացք։
Այնուհետև անցկացվեց վիկտորինա, որը համադրում էր կրթական և խաղային տարրեր։ Հարցերը վերաբերում էին բնապահպանության պատմությանը, տեղական բուսաշխարհին և համաշխարհային էկոլոգիական խնդիրներին։ Վիկտորինայի ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին անվանական տնկիներով, իսկ բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր։
Օրվա ամփոփումը եղավ ծառատունկը ԵՊՀ նորաբաց պուրակում, որտեղ ուսանողները, դասախոսները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները միասին ծառեր տնկեցին։ Ծառատունկը հստակ ուղերձ էր՝ պահպանելու և վերականգնելու մեր շրջակա միջավայրը՝ սկսելով հենց համալսարանից։ Այն ընդգծեց մարդու կապը բնության հետ ու փոքրիկ ներդրումը կենսաբազմազանության վերականգնման գործում։





