Май 14, 2025 | 15:23
Конференции
Общество
Мероприятия
Произведения великого писателя были представлены по-новому на конференции «Матевосяновские чтения-5»
В ЕГУ прошла республиканская конференция «Матевосяновские чтения-5», посвященная 90-летию со дня рождения известного армянского прозаика и писателя Гранта Матевосяна. В своих выступлениях и научных докладах участники конференции затронули литературное наследие писателя, подчеркнули актуальность его произведений, по-новому оценили его самобытность, уникальную роль и деятельность.
Հրանտ Մաթևոսյանին գրական մեծ հռչակ բերեց նրա առաջին ստեղծագործություններից «Ահնիձոր» ակնարկը, որտեղ հեղինակն ընդդիմացել է անարդարությանը՝ քննադատելով գյուղի նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Այդ ակնարկի պատճառով էլ նա կրել է մի շարք զրկանքներ՝ հեռացվել է ինստիտուտից, աշխատանքից, իսկ թերթերին հանձնարարվել է նրա ստեղծագործություններից ոչինչ չտպագրել: Չնայած դրան՝ Հրանտ Մաթևոսյանը շարունակել է ստեղծագործել, իսկ ավելի ուշ նրա ստեղծագործություններից մի քանիսի հիմքով նկարահանվել են ֆիլմեր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով «Մաթևոսյանական ընթերցումներ-5» խորագրով գիտաժողովի կազմակերպումը, մատնանշեց, որ այն նպատակ ունի հարգելու Հրանտ Մաթևոսյանի լուսավոր հիշատակը և շարունակելու արմատավորված ավանդույթը. «Հրանտ Մաթևոսյանն իր բնատուր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ յուրացրել է հայ և համաշխարհային գրականության ավանդներն ու արժեքները՝ ստեղծելով խոր կենսափիլիսոփայությամբ, ինքնատիպ կերպարներով ու հարուստ լեզվամտածողությամբ հատկանշվող իր գործերը»։&Բ;
Խոսելով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից՝ նա ընդգծեց, որ դրանք իրենց գեղարվեստական որակով մոտեցել են համաշխարհային գրականության արժեքներին:
«Հրանտ Մաթևոսյանը միշտ խոր կապերով է կապված եղել ԵՊՀ-ի հետ, հաճախակի այցելել է համալսարան, հանդիպել ուսանողների և դասախոսների հետ, պատասխանել նրանց հարցերին: Իսկ գրական մի շրջափուլում՝ 1960-ականներին, երբ Հրանտ Մաթևոսյանի գործերը որոշակի ուժերի կողմից թիրախավորվում էին, համալսարանականներն իրենց սկզբունքային դիրքորոշմամբ հարձակումներից պաշտպանում էին նրա ստեղծագործությունները»,- ասաց ռեկտորն ու հավելեց, որ հետագայում էլ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները եղել են համալսարանի ուսումնական և գիտահետազոտական գործընթացների առանցքում, դասավանդվել համալսարանի ուսանողներին, իսկ դասախոսները գրել են նրա երկերին նվիրված գրականագիտական և լեզվաբանական բազմաթիվ գրքեր ու հոդվածներ:
Հովհաննես Հովհաննիսյանը հիշատակեց նաև, որ նախորդ 4 գիտաժողովների հոդվածները ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագրով ժողովածուների տեսքով:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանն ընդգծեց, որ 20-րդ դարի մեծ արձակագիր, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները մշտապես եղել են ԵՊՀ ուշադրության կենտրոնում. «Հրանտ Մաթևոսյանն իր կենդանության օրոք բազմիցս հյուրընկալվել է ԵՊՀ-ում: Այսօր էլ ուրախությամբ պետք է նշեմ, որ թե՛&Բ;բակալավրիատում, թե՛&Բ;մագիստրատուրայում ունենք և՛&Բ;հատուկ, և՛&Բ;ընդհանուր դասընթացներ, որոնց շրջանակում&Բ;դասավանդվում և ներկայացվում են մեծանուն գրողի ստեղծագործությունները»:
Դեկանը հիշատակեց, որ «Մաթևոսյանական ընթերցումներ»&Բ;գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2005 թ.՝ նվիրված հայ մեծանուն գրողի ծննդյան 70-ամյակին. «Նա այդ ժամանակ արդեն մեզ հետ չէր։&Բ;Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ նախաձեռնվեց «Մաթևոսյանական ընթերցումներ»&Բ;գիտաժողովը, որը դարձավ&Բ;ավանդական»:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ, Գավառի պետական համալսարանի, Բրյուսովի անվան պետական&Բ;համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԳԱԱ հետազոտողներ ու Հայաստանի գրողների միության անդամներ:
Զեկուցումներում&Բ;ներկայացվեցին Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական առանձնահատկությունները, գրական-մշակութային շրջափուլերը, մայրիշխանության մաթևոսյանական հայեցակարգը, մահվան մոտիվը Մաթևոսյանի և Լև Տոլստոյի ստեղծագործութուններում, հակադրության սկզբունքը նրա կերպարակերտման մեջ և այլ թեմաներ:





