«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երանի պետական համալսարանի Բերիայի համալսարանի (Պորտուգալիա) միջ կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի համար 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նա փոխհատուցվում է ճանապարհածախսը:
̸անրամասն տեղեկություններ ֆինանսավորման «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ անցնելով հետյալ հղումով՝ :
Հայտադիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 4-ը՝ ժամը 17:00-ն:
Ստոր ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «» ձաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (),
5. ընդունող բուհից նախնական համաձայնություն (Սոցիոլոգիայի ֆակուլտետի համար կոնտակտային անձ՝ դոկտոր, պրոֆեսոր Նունո Ջերոնիմո (էլհասցե՝ nunoaj@ubi.pt), Ինֆորմատիկայի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համար կոնտակտային անձ՝ դոկտոր, պրոֆեսոր Գաստեո դե Բետտենքորտ (էլհասցե՝gastao@ubi.pt)):
Հարցերի դեպքում հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան