2024 թ. Երանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան նախատեսվում է անցկացնել 2 փուլով:
Ս․թ. ապրիլի 6-ին՝ ժամը 11։00-ին, Երանի պետական համալսարանում ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:
Ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Երանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») լրացուցիչ կրթական («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետության իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիայի կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն») առարկաներից։
Լրացուցիչ&Բ;կրթական առարկաների օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ս․թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ-ում:
«Ինֆորմատիկա» առարկայի&Բ;օլիմպիադան&Բ;կանցկացվի մեկ փուլով ս․թ․ ապրիլի 6-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ-ում:
Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից:
Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն։
Հեռ.՝ (+374 10) 554 003, (+374 60) 710 132
Էլհասցե՝&Բ;pre-ued@ysu.am
Ի գիտություն
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող ճանաչված (I, II III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի ուսման վարձի՝ համապատասխանաբար 50, 40, 30 տոկոս զեղչ:
Լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտները կարժանանան կրթաթոշակների: