«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ'Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողների և ասպիրատների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/հետազոտական աշխատանքեր կատարելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։&Բ;
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ܲ+,&Բ;Կոտ&Բ;դ'Ազուր):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) ձաչափով,
3.&Բ;մոտիվացիոն&Բ;նամակ,
4.&Բ;ակադեմիական&Բ;տեղեկագիր,
5. բակալավրի դիպլոմի պատճեն (ասպիրանտների համար՝ մագիստրատուրայի դիպլոմի պատճեն),
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (),
8. անգլերենի/ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:
Կոտ դ'Ազուր համալսարանի վերաբերյալ մանրամասները՝ կից ֆայլում:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան