ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար կազմակերպվեց շրջայց, որի ժամանակ նրանց ներկայացվեցին ընկերության նախաձեռնությունները, թափուր աշխատատեղերը և նորարարական նախագծերը տարբեր թիմերում:
Շրջայցը վարեց&²Բú²õ±è;ընկերության թվային ծրագրերի ներդրման ինժեներական թիմերից մեկը՝ Հրաչ Սեյրանյանի մասնակցությամբ:
Խոսելով&²Բú²õ±è;շուկայի&²Բú²õ±è;զարգացման&²Բú²õ±è;միտումների, կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ինժեների դերի մասին՝ Հրաչ Սեյրանյանն&²Բú²õ±è;ընդգծեց&²Բú²õ±è;«Սինոփսիս Արմենիա»&²Բú²õ±è;ÂÛԲԸ-ի&²Բú²õ±è;առավելությունները, ներկայացրեց&²Բú²õ±è;իր&²Բú²õ±è;անձնական&²Բú²õ±è;փորձը, որպես ինժեներ հաջողության հասնելու և առհասարակ թվային ծրագրերի ներդրման ոլորտում ձեռքբերումներ արձանագրելու ուղիները:
Ուսանողների հետ հանդիպումը ներառում էր նաև գործնական առաջադրանքներ, որոնք կատարվեցին&²Բú²õ±è;կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ։
Նրանք ուսանողներին պատմեցին իրենց անցած ճանապարհի, փորձի մասին, փոխանցեցին&²Բú²õ±è;գիտելիքներ և տեղեկություններ՝ անդրադառնալով բազմաշերտ հաղորդակցություններին&²Բú²õ±è;հաճախորդների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն&²Բú²õ±è;Կարինե Նազարյանը նշեց, որ նմանօրինակ&²Բú²õ±è;հանդիպումները ուսանողներին տալիս են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլ նաև կազմակերպությունների աշխատանքին ծանոթանալու հնարավորություն։