- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները
Января 07, 2025 | 14:31
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները
ԵրÃýանի պետական համալսարանի համար 2023-2024 ուստարին եղել է բավականին արդյունավետ: Չնայած արտաքին բազմաթիվ մարտահրավերներին, որոնց ազդեցությունը հասարակության Ãý համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետÃýել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները Ãý ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Շարունակվել են կրթական միջավայրի արդիականացման աշխատանքները՝ համալսարանում ստեղծելով ժամանակակից պահանջներին Ãý աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան պայմաններ։
2023-2024 ուստարվա արդյունավետության մասին են վկայում ինչպես տարբեր ոլորտներում արձանագրած հաջողությունները, այնպես էլ կատարված աշխատանքների ծավալը։
Նախորդ ուստարում համալսարանը մշակել է նոր՝ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիր։ Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությունը նախատեսված էր մինչÃý 2026 թ․ ավարտը, սակայն համալսարանի զարգացման արագ տեմպերի շնորհիվ այն իրագործվել է մեկ տարի շուտ։ Բացի դրանից՝ այս ընթացքում կատարված գործողություններն ու իրականացված ծրագրերը, հաճախ լինելով տարբեր մարտահրավերների ու բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած նոր իրավիճակին արձագանք, դուրս էին գործող ռազմավարությամբ սահմանված թիրախների ու առաջնահերթությունների շրջանակից Ãý առաջացնում էին հաշվետվողականության լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն։
ԵրÃýանի պետական համալսարանը հայաստանյան առաջին բուհն է, որը նախորդ ուստարում կարողացել է ապահովել միջազգային հավատարմագրում ունեցող 4 կրթական ծրագիր, ինչը վկայում է դրանց բարձր որակի, միջազգային չափանիշներին համապատասխանելու Ãý մրցունակ լինելու մասին: Ներկայում համալսարանը պատրաստվում է միջազգային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերի թիվը հասցնել 10-ի, ապա՝ փուլային կերպով ապահովել բոլոր կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը։
ԵՊՀ-ն շարունակել է իր համագործակցությունը աշխարհի առաջատար համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ՝ խթանելով լավագույն փորձի փոխանակումն ու համալսարանի դիրքի ամրապնդումը համաշխարհային մակարդակում։
ԵՊՀ-ն շարունակել է կատարելագործել «Registrar» համակարգը՝ ավելացնելով նոր գործիքներ: Այս համակարգի ամբողջական գործարկումը հնարավորություն է տալու ուսանողներին իրենց հետաքրքրությունների շրջանակում կրթությունը կազմակերպելու ճկուն Ãý անհատական ծրագրերով:
Նախորդ ուստարին ԵՊՀ-ի համար նշանավորվել է Ãýս մեկ կարÃýոր իրադարձությամբ․ համալսարանում իր գործունեությունն է սկսել ՍԹԵՄ ավագ դպրոցը։ 2023-2024 ուսումնական տարում դպրոց է ընդունվել 36 դիմորդ։ ԵՊՀ ավագ դպրոցն այս տարի առաջին անգամ 10-րդ դասարանի աշակերտների համար հայտարարել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ հասարակագիտական ուղղությամբ։
Գիտության ոլորտի զարգացմանն ուղղված պետության ֆինանսավորման զգալի աճի Ãý ԵՊՀ ներդրած միջոցների արդյունքում արձանագրվել են էական բարեփոխումներ։ Նշյալ ժամանակահատվածում տպագրվել է 30 մենագրություն, 245 գիտաժողովի նյութ Ãý 1161 հոդված։ «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական աշխատանքների թվով ԵՊՀ-ն սահմանել է ռեկորդային նոր ցուցանիշ։
Միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված ԵՊՀ գիտական աշխատանքների թիվը 2024 թ․ դեկտեմբերի 15-ի դրությամբ հասել է 528-ի: Աշխատանքներից 433-ը գիտական հոդվածներ են, որոնցից ավելի քան 200-ը տպագրվել է առաջին քառորդում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։ Ակնկալվում է, որ հրապարակումների թիվն ավելանալու է։
Ուսանողների Ãý պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում ԵրÃýանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների Ãý լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ, ստեղծվում նոր ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, նախագծվել, վերանորոգվել Ãý կոմունիկացիաներով է հագեցվել նոր սերվերային սենյակ, որը կահավորվել է 2 գերհզոր՝ «Nvidia DGX A100» Ãý «Nvidia DGX H100» սերվերային համակարգիչներով։ Հաշվողական համակարգերը օգտագործվում են ԵՊՀ մեքենայական ուսուցման խմբի կողմից արհեստական բանականության նոր գործիքների մշակման համար:
Այսպիսով, ԵՊՀ-ն 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում իր գործունեության բոլոր ուղղություններով կարողացել է հասնել նշանակալի հաջողությունների Ãý արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս շարունակելու ընթանալ վերափոխման Ãý համակարգային բարեփոխումների ճանապարհով։
Առավել մանրամասն՝ ։