Երանի պետական համալսարանում հյուրընկալվել էր Գենտի համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Միկե վան Հերեխենի գլխավորությամբ։ Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ղեկավարության, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկու համալսարանների միջ համագործակցության հնարավոր ուղիները, կրթական գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նա փորձի փոխանակման մեխանիզմների ամրապնդումը։ Այցի շրջանակում ԵՊՀ էր այցելել նա ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի համագործակցային մի շարք առաջարկներ։ Կրթական ոլորտում առաջարկվում է մշակել համատեղ կրթական ծրագրեր դասընթացներ, որոնք կներառեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Մեծ կարորություն է տրվել նա ուսանողների փոխանակման ծրագրերին, որոնք թույլ կտան ամբիոնի մագիստրանտներին խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները միջազգային ակադեմիական միջավայրում։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների շարք, որոնք կիրականացվեն ինչպես առցանց, այնպես էլ այցերի միջոցով։ Սա հնարավորություն կտա երկու համալսարանների դասախոսներին հանդես գալու փոխադարձ դասախոսություններով գիտական քննարկումներով։ Բացի դրանից՝ նախատեսվում է կազմակերպել աշխատաժողովներ, որին կմասնակցեն ոչ միայն դասախոսներ, այլ մագիստրոսներ ասպիրանտներ՝ ապահովելով երիտասարդ մասնագետների&Բ;ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ։
Հետազոտական համագործակցության շրջանակում կարորվում է համատեղ գիտահետազոտական դաշտային աշխատանքների իրականացումը։ Առաջարկվում է համատեղ կազմակերպել գիտաժողովներ, հրապարակել գիտական հոդվածներ աշխատություններ։
Գիտական համագործակցությունը ներառում է նա որոշակի թեմատիկ ուղղություններ, որոնք կարող են լինել երկու համալսարանների հետազոտական խմբերի ուշադրության կենտրոնում։ Այդ ուղղություններից են Հյուսիսային Կովկասի ժողովրդագրական դինամիկան, ազգագրական կազմը կրոնական կառուցվածքը, ինչպես նա այդ տարածաշրջանում միջէթնիկ հարաբերությունները դրանց հետ կապված հիմնախնդիրները։
Հետազոտության առանցքում կարող են լինել նա Վրաստանի միջէթնիկ հարաբերությունների ազգային փոքրամասնությունների գիտական խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում ազգային քաղաքականության առանձնահատկություններին, մշակութային ժառանգության պահպանությանն ու դրա վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Գենտի համալսարանի տարբեր ֆակուլտետների պրոֆեսորների ու դասախոսների Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշվեց շարունակել համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը կրթության, գիտության հետազոտության տարբեր ոլորտներում։