ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «» կենսատեխնոլոգիական ընկերության հերթական համագործակցության արդյունքում կազմակերպեց&Բ;«Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպում։&Բ;
Հանդիպմանը մասնակցեցին Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիուտի ուսանողները, շրջանավարտները։&Բ;
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության գործունեությանը և որդեգրած արժեքներին, ընկերությունում աշխատելու առավելություններին, մատնանշվեցին անհրաժեշտ այն կարողություններն ու հմտությունները, որոնք կարևոր են «» -ում աշխատելիս։
Բանախոսները ներկայացրեցին ընկերության կողմից կազմակերպվող «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագիրը, ներկայացրեցին ուսանողներին հիմնական տեղեկություններ դասընթացի մասին։&Բ;Կրթական ծրագրի դասախոսությունները վարելու են &Բ;ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանության» բաժանմունքի առաջատար մասնագետները։
Դասընթացի շրջանակներում քննարկվելու են՝
Մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր առավել լայնորեն կիրառվում են բժշկության մեջ,
Ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները,
Ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները,
Անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, ստանդարտները և ավելին։
Դասընթացը բարեհաջող անցնելու պարագայում ուսանողները կստանան իրենց հետագա կարիերան ընկերությունում կառուցելու հնարավորություն։
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և գրանցվել ։
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Այս հանդիպման խթան հանդիսացավ նախորդ տարի ևս հաջող իրականացված, ծրագիրը, որի արդյունքում դասընթացներին մասնակցեցին շուրջ 38 ուսանողներ և շրջանավարտներ, սակայն հավաստագրեր ստացան դասընթացին ակտիվություն ցուցաբերած և այն հաջողությամբ ավարտած միայն 23 մասնակիցներ, իսկ 7 մասնակից ստացել են աշխատանքի անցնելու հնարավորություն։
