Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
Ս.թ. հոկտեմբերի 8–9 ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» խորագրով գիտագործնական միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին:
Գիտաժողովի թեմաներն են.
- Պատմություն և արդիականություն
- Գրականության տեսության արդի հիմնախնդիրները
- Ռուսաց լեզվաբանության տեսական և գործնական հարցեր
- Համեմատական և տիպաբանական նկարագրություն
- Ակտիվ գործընթացներ ժամանակակից ռուսերենում
- Միջմշակութային հաղորդակցության և պրագմալեզվաբանության արդի հիմնախնդիրները
- Թարգմանության արդի խնդիրները
- Ռուսերենը՝ որպես օտար լեզու. ավանդույթներ և նորարարություններ
Գիտաժողովի ձևաչափը՝ հիբրիդային (առցանց և անցանց)։
Աշխատանքային լեզուներն են ռուսերենը և հայերենը: