Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում ս.թ. հոկտեմբերի 14-23-ը անցկացվեց վերապատրաստման դասընթաց ոլորտի մասնագետների համար՝ «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների տեսական և գործնական հիմունքները» թեմայով։
Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական դասաժամերից,&Բ;որոնք&Բ;անցկացրին ՀՀ փորձառու մասնագետները։ Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու (հմտանալու) մասս-սպեկտրաչափական, ՈՒՄ սպեկտրաչափական, կիրառական բարձր արդյունավետության քրոմատոգրաֆիայի և գազային քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքներին, այդ մեթոդների կիրառմանը որակի վերահսկման տարբեր փուլերում, ինչպես նաև անալիտիկ մեթոդների վալիդացման առանձնահատկություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին&Բ;հավաստագրեր։&Բ;Նմանօրինակ վերապատրաստումները կլինեն շարունակական։
Հիշեցնենք, որ 2024 թ․ «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսուﬓական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով։






