ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիմը հաղթող է ճանաչվել «Վերջ. hայերի ներդրումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մեջ» խորագրով&Բ;միջհամալսարանական մրցույթում, որը&Բ;հնարավորություն է ընձեռել&Բ;ուսանողներին դրսորելու&Բ;իրենց&Բ;գիտելիքները՝&Բ;ներկայացնելով&Բ;հայ&Բ;ժողովրդի անփոխարինելի դերը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիմի կազմում էին «Պատմություն» բակալավրի ծրագրի ուսանողներ Տաթև Գրիգորյանը, Մերի Բարսեղյանը, Արսեն Բաղիյանը և «Կովկասագիտություն» բակալավրի ծրագրի ուսանողներ Լիլյա Ասոյանը, Էլիզաբեթ Գաբրիելյանը։ Համալսարանում ձեռք բերած գիտելիքների և թիմային աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվել է առաջատար դիրք զբաղեցնել։
«Ռուսական տուն» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում կայացած մրցույթին մասնակցել են նա&Բ;Հայ-ռուսական համալսարանի, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի թիմերը։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի&Բ;գլխավոր մասնագետ Յուլի Տարականովն ընդգծեց, որ մրցույթի նպատակներից է վերհիշել համատեղ պատմության հերոսական և միաժամանակ ողբերգական այն ժամանակաշրջանը՝&Բ;Հայրենական մեծ պատերազմը, որն անդրադարձել է ԽՍՀՄ-ում ապրած յուրաքանչյուր ընտանիքի վրա։
ԵՊՀ թիմի անդամ Տաթև Գրիգորյանը, խոսելով իր տպավորություններից, ասաց. «Նմանօրինակ&Բ;մրցույթները կարևոր են, քանի որ ամրապնդվում են միջհամալսարանական կապերը, ուսանողները շփվում են այլ համալսարանների ուսանողների հետ, կարևորվում է թիմային համագործակցությունը։ Տարբեր մասնագիտությունների ուսանողներ, հանդես գալով մեկ թիմում, կարողանում են ճիշտ կազմակերպել խաղի ընթացքը։ Այսօրինակ միջոցառումներին մասնակցությունը նաև նպաստում է ուսանողական կյանքի ակտիվությանը»։
«Անհրաժեշտ է լավ պատրաստվել մրցույթի առաջադրանքներին, չընկճվել ու հնարավորինս ուշադիր լինել նմանօրինակ մրցույթների ընթացքում։ Շատ կարևոր են ոչ միայն սեփական ունակությունները, գիտելիքները, այլև թիմի կարծիքներն ու առաջարկները լսելը, հաշվի առնելը»,- նշեց թիմի անդամներից Լիլյա Ասոյանը։
Ավարտին հաղթողները «Ռուսական տան» կողմից պարգևատրվել են նվերներով։