Ս.թ. ապրիլի 8֊ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության&Բ;երրորդ կուրսում դասախոսություն կարդաց հրավիրյալ բանախոս, «Հյուսիսային փայլ» ՍՊԸ կառուցապատող ընկերության գործադիր տնօրեն Թամարա Մանուկյանը։
«Ֆինանսական կառավարման խնդիրները կառուցապատման ոլորտի կազմակերպություններում» թեմայով դասախոսությունն անցկացվեց «Ձեռնարկության էկոնոմիկա» դասընթացի շրջանակում (դասախոս` Վ. Գյոզալյան)։
Բանախոսության շրջանակում ներկայացվեցին ՀՀ շինարարության ոլորտի զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները, հիփոթեքային շուկայի ակտիվացմամբ պայմանավորված դրական և բացասական հնարավոր ազդեցությունները տնտեսության վրա, կառուցապատող ընկերություններում ֆինանսների կառավարման հիմնական նպատակադրումները, ինչպես նաև ներքին և արտաքին միջավայրերի ազդեցություններով պայմանավորված խնդիրները։ Բանախոսությունն անցավ ինտերակտիվ քննարկման ձևաչափով։
Ուսանողները մասնագետից ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները։