Июня 23, 2023 | 16:03
Наука
Партнеры
Образование
Развитие области искусственного интеллекта является одним из приоритетов ЕГУ: состоялась "AI Conf Armenia 2023"
ԵՊՀ-ում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «AI Conf Armenia» ամենամյա կոնֆերանսը, որն այս տարի «AI հեղափոխությունը Ãý կարիերան» խորագրով էր: Քննարկվեցին արհեստական բանականության (ԱԲ) առավելությունները, «Generative AI»-ի, «ChatGPT»-ի Ãý այլ համակարգերի զարգացումները, դրանց կիրառումն ու հնարավոր հեռանկարները ՀՀ-ում, ինչպես նաÃý ԵՊՀ-ում իրագործվող գիտակրթական բարեփոխումները:
ԵՊՀ-ն, քայլելով ժամանակին զուգընթաց, կատարում է 3 կարÃýոր քայլ ՀՀ-ում արհեստական բանականության հեղափոխությունը խրախուսելու համար:
ԱԲ ոլորտում համալսարանի կատարած առաջին կարÃýորագույն քայլը «°°ù¾±²õ±è» ընկերության հետ համատեղ «91ÊÓƵ-Krisp AI Lab»-ի հիմնումն է 2022 թվականին: Լաբորատորիայում իրագործվել են գիտական Ãý արտադրական ծրագրեր, ինչպես նաÃý դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ձեռք բերված ֆինանսավորմամբ ձÃýավորվել են նոր գիտական խմբեր։ Այժմ իրականացվող ծրագրերը միտված են ամրապնդելու Ãý ընդլայնելու նմանօրինակ նախաձեռնությունները, բարելավելու ուսանողական նախագծերի միջոցով համապատասխան էկոհամակարգը Ãý հիմնելու ԱԲ դոկտորական նոր դպրոց՝ նպաստելով կենտրոնի միջազգային ճանաչմանը։
Երկրորդ առանցքային քայլը&²Բú²õ±è;համալսարանում&²Բú²õ±è;ԱԲ-ի ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ներդրումն է: Այդ ծրագրերից են «ÁÂվյալների մշակումը ֆիզիկայում Ãý արհեստական բանականություն» բակալավրիատական, «Կիրառական վիճակագրություն Ãý տվյալների գիտություն» բակալավրիատական Ãý մագիստրոսական կրթական ծրագրերը, «ÁÂվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:
Երրորդ՝&²Բú²õ±è;ԵՊՀ-ն&²Բú²õ±è;համագործակցում է ոլորտի առաջատար կազմակերպությունների ու ընկերությունների հետ: Այս կոնֆերանսի արդյունքներից է այն, որ գործընկերներից մեկի՝&²Բú²õ±è;«±á´Ǵǰù²â»-ի նախաձեռնությամբ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ոլորտի 2 ուսանողի կտրամադրվի 2 միլիոն ՀՀ դրամի կրթաթոշակ՝ ոլորտում բարձր առաջադիմությունը Ãý գիտակրթական գործունեությունը խրախուսելու նպատակով:
ԵՊՀ գիտական խմբերը պարբերաբար կազմակերպում են մեքենայական ուսուցմանն ու արհեստական բանականությանն առնչվող կոնֆերանսներ Ãý հանդես գալիս զեկուցումներով:
Արհեստական բանականությունն արդեն հեղափոխել է աշխարհը: Այն ալգորիթմների, տվյալների Ãý հաշվողական հզորության համակցություն է, որը հնարավորություն է տալիս ընդօրինակելու մարդկային բանականությունը Ãý կատարելու այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար պահանջում են մարդկային ունակություններ: ԱԲ համակարգերը նախագծված են տվյալների վերլուծության, օրինաչափություններ գտնելու Ãý որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու համար:
Արհեստական բանականության ներուժը հսկայական է: Այն կարող է բարձրացնել արտադրողականությունը, վերափոխել արդյունաբերությունն ու բարելավել մարդկանց կյանքի որակն ամբողջ աշխարհում:
Կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենսագործունեության բոլոր ոլորտներում արհեստական բանականության կարÃýորությանը, դրա առաջ բերած խնդիրներին ու կրթական հաստատությունների կողմից դրանց լուծման միջոցներին:
«Çëրպես կրթական հաստատություն ԵՊՀ պարտականությունն է վերլուծել ռիսկերն ու տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու իրենց տեղը փոփոխվող աշխարհում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ արհեստական բանականության առաջ բերած մարտահրավերներին դիմակայելու Ãý վերջինիս դրական արդյունքներն առավելագույնի հասցնելու առումով կենսական նշանակություն ունեն համագործակցությունը Ãý միջգիտակարգային հետազոտությունները:
«Համալսարանները պետք է վճռորոշ դեր ունենան արհեստական բանականության ոլորտում հետազոտությունները, նորարարությունները Ãý կրթությունը խթանելու գործում: ԵՊՀ-ն ստանձնել է Հայաստանում արհեստական բանականության զարգացումն ապահովելու հանձնառություն, ինչի վկայությունն են «°°ù¾±²õ±è» ընկերության հետ համագործակցության արդյունքում անցյալ տարի բացված՝ Հայաստանում առաջին ԱԲ լաբորատորիան Ãý ավանդույթ դարձած այս կոնֆերանսը»,- մատնանշեց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, շեշտելով «91ÊÓƵ-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնի կարÃýորությունը, ասաց. «Այս լաբորատորիան առաջինն է իր տեսակով: Այն ոլորտում իրականացված հիմնային այն քայլն ու խթանն էր, որի շրջանակում տարվող հետÃýողական աշխատանքների շնորհիվ Ãý ՀՀ ԿԳ̸ՍՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրագործվում են գիտական նախագծեր, ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որը հնարավորություն է տալիս բարդագույն հաշվարկներ անելու Ãý գիտական առանցքային արդյունքներ գրանցելու»։
ԵՊՀ շրջանավարտ, «°°ù¾±²õ±è» ընկերության համահիմնադիր Արտավազդ ̸ինասյանը, կարÃýորելով ԵրÃýանի պետական համալսարանի հետ համագործակցությունը, շեշտեց, որ այժմ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացվում են կարÃýոր ու հիմնական&²Բú²õ±è;երկու&²Բú²õ±è;ծրագրեր: Առաջինը «91ÊÓƵ-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնում տեղական ու միջազգային կազմակերպությունների, ÁÂÁ ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերն են արհեստական բանականության ոլորտում, երկրորդը արդեն ամենամյա դարձած այս ԱԲ կոնֆերանսն է, որի նպատակն է մեկտեղել արհեստական բանականության ոլորտի ընկերություններին Ãý վերջին զարգացումները ներկայացնել ոլորտով հետաքրքրված մարդկանց:
«Արհեստական բանականության ոլորտն այս պահին աշխարհում տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է: Հայաստանում այդ ոլորտի զարգացման գործում իր յուրահատուկ դերն ունի ԵրÃýանի պետական համալսարանը, քանի որ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, Ինֆորմատիկայի Ãý կիրառական մաթեմատիկայի Ãý ̸աթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետների&²Բú²õ±è;ուսանողները ոչ միայն սովորում են ծրագրավորում, այլÃý ձեռք են բերում գիտական հենք Ãý կարող են դառնալ արհեստական բանականության հետազոտող, գիտնական, ինժեներ՝ ի տարբերություն ՀՀ այլ բուհերի, որտեղ կենտրոնացած են առավելապես ծրագրավորման վրա»,- ասաց Արտավազդ ̸ինասյանն ու հավելեց. ««°°ù¾±²õ±è» ընկերության գիտական թիմի «կորիզը» ԵՊՀ շրջանավարտներն են, Ãý մենք շարունակաբար կհամագործակցենք բուհի հետ՝ արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքները ՀՀ-ում տարածելու Ãý ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու նպատակով»:
Նշենք, որ կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան նաÃý ոլորտի առաջատար մասնագետներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ելույթներն ունկնդրեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, երիտասարդ հետազոտողներ Ãý ուսանողներ, արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրք գրավող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ Ãý այլք:
Կոնֆերանսի շրջանակում կազմակերպվել էր նաÃý ցուցահանդես, որտեղ ներկայացուցչական տաղավարով հանդես եկավ նաÃý ԵՊՀ-ն՝ ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։ Մասնակիցները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ԵՊՀ տաղավարի նկատմամբ։ Ցուցահանդեսին մասնակցում էին նաÃý Հայաստանի առաջատար ÁÂÁÂ կազմակերպություններ, որոնց հետ համագործակցության շրջանակում շարունակաբար ընդլայնվում են ԵՊՀ ուսանողների ու շրջանավարտների կարիերայի հնարավորությունները։
Կոնֆերանսի կազմակերպիչներն են ԵրÃýանի պետական համալսարանը, «°°ù¾±²õ±è», «10Web», «³۲¹²Իå±ð³æ»&²Բú²õ±è;Ãý «PMIScience» ընկերությունները:















