Июля 06, 2023 | 09:45
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
ЕГУ укрепляет сотрудничество с Гамбургским университетом
ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտներ Արտյոմ ÁÂոնոյանը Ãý Հակոբ Ավչյանը DAAD դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել են Գերմանիա՝ Համբուրգի համալսարանում հետազոտական աշխատանք կատարելու:
Համալսարանի ընտրությունը
ԵՊՀ իրանագիտության ամբիոնն արդեն տÃýական ժամանակ համագործակցում է Համբուրգի համալսարանի Ասիայի Ãý Աֆրիկայի ինստիտուտի Ãý այս ինստիտուտում գործող Իրանագիտության բաժնի հետ, որը համարվում է իրանական լեզվաբանության Ãý բարբառագիտության ոլորտում արÃýմտյան ամենահայտնի կենտրոններից մեկը։
Սա Հակոբ Ավչյանի 3-րդ, իսկ Արտյոմ Տոնոյանի 2-րդ այցն է Համբուրգի համալսարան։ Նախորդ այցերի շրջանակում ԵՊՀ դոցենտները ուսումնասիրություններ են կատարել թալիշների Ãý թաթերի (Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներ) լեզվի վերաբերյալ, հեղինակել գիտական հոդվածներ ու մենագրություններ։
Շարունակելով սկսված համագործակցությունը՝ Արտյոմ ÁÂոնոյանը Ãý Հակոբ Ավչյանն այս անգամ Ãýս Գերմանիա են մեկնել Համբուրգի համալսարանի իրանագիտության բաժնի դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Պաուլի հրավերով: Նշենք, որ վերջինս ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հրավերով 2016 թ․ ԵՊՀ-ում էր որպես հրավիրյալ դասախոս Ãý Իրանագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություններ է կարդացել իրանագիտության Ãý իրանական լեզվաբանության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Համբուրգի համալսարանի դոկտորը նաÃý ցանկություն է հայտնել ԵՊՀ ուսանողների համար առցանց դասախոսություն կարդալու՝ մինչ ԵՊՀ վերադառնալու նոր հնարավորություն ունենալը։
Թեմաների ընտրությունը Ãý կարÃýորությունը
Արդի լեզվաբանության ոլորտում զարգացող ուղղություններից են վտանգված լեզուների ուսումնասիրությունը, փաստագրումը Ãý կորպուսների ստեղծումը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են Ադրբեջանում Ãý Թուրքիայում խոսվող վտանգված իրանական լեզուները Ãý հայ-իրանական լեզվական շփման գոտիները: Այս անգամ ամբիոնի դոցենտների հետազոտության թեմաներն առնչվում են կովկասյան պարսկերենին Ãý թալիշերենին:
«Կովկասյան պարսկերենի շիրվանական խոսվածքների վրա Շամախիի հայոց բարբառի ազդեցության ուսումնասիրություն» թեմայի շրջանակում Արտյոմ ÁÂոնոյանն ուսումնասիրում է Շամախիի տարածքը՝ որպես հայ-իրանական լեզվական շփման գոտի: Անդրադառնալով թեմայի ընտրության արդիականությանն ու կարÃýորությանը՝ Արտյոմ ÁÂոնոյանը նշեց. «Շամախին, պատմականորեն լինելով բազմալեզու տարածք, այսօր արդեն այդպիսին չի համարվում, քանի որ մի կողմից՝ վտանգված են Ãý կորստյան եզրին տեղի թաթական բարբառները, մյուս կողմից՝ 1989 թ. հայերի բռնարտաքսման (դեպորտացիա) պատճառով այս տարածքում այլÃýս չի լսվում նաÃý հայերեն խոսք. Շամախիի հայոց բարբառը դադարել է այդ տարածքում խոսվելուց։ Նույն այդ ժամանակահատվածում բռնահանվել են նաÃý Մադրասայի թաթախոս հայերը, իսկ Մադրասայի թաթերենն այսօր ոչ թե վտանգված, այլ գրեթե մեռած խոսվածք է»:
Հակոբ Ավչյանը «ÂÛոխառյալ բառերը հյուսիսթալիշական երկու բարբառներում. համեմատական ուսումնասիրություն» թեմայի շրջանակում քննում է Իրանի տարածքում խոսվող թալիշերենի Անբարանի բարբառում Ãý արդեն Ադրբեջանի տարածքում խոսվող Լենքորանի բարբառում գործածական փոխառյալ բառերը:
«Çëւսումնասիրության նպատակն է առանձնացնել փոխառյալ բառերի իմաստաբանական խմբերը, պարզել աղբյուրներն ու կատարել այդ աղբյուրների միջÃý համեմատություններ՝ տոկոսային հարաբերությամբ ներկայացնելով փոխառված Ãý բնիկ թալիշերեն բառերի թիվը, ինչպես նաÃý՝ փոխառված բառերի իմաստային ու հնչյունական փոփոխությունները՝ կապված թալիշերենի առանձնահատկությունների հետ»,- նշեց Հակոբ Ավչյանը:
Հնարավորությունները
«Սա բացառիկ հնարավորություն է՝ շփվելու այն բարբառակիրների հետ, որոնք Ãýս Համբուրգի համալսարան հրավիրված լեզվաբան ասպիրանտներ են։ Առհասարակ երրորդ երկրում ուսումնասիրվող լեզուների փաստագրման հրաշալի Ãý փորձված մեթոդ է լեզվակիրների հետ շփումը, քանի որ աշխարհագրական ու քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ անհնար է դաշտային հետազոտական աշխատանքներ կատարել Ադրբեջանում Ãý Թուրքիայում»,- ընդգծեց Արտյոմ ÁÂոնոյանը:
Հակոբ Ավչյանը, անդրադառնալով դրամաշնորհային ծրագրի շրջանակում Համբուրգի համալսարանում կատարվող հետազոտական աշխատանքների կարÃýորությանը, փաստեց․ «Օտարերկրյա համալսարաններում այսօրինակ ծրագրերին մասնակցելը նպաստում է ոչ միայն բուն թեմայի հետազոտությանը, այլÃý գործակցային նոր կապերի հաստատմանը օտարերկրացի գիտնականների հետ։ Ասվածի լավագույն ապացույցներից է համագործակցությունը Համբուրգի համալսարանի իրանագիտության բաժնի դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Պաուլի հետ, որի հետ այժմ մշակում ենք համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հնարավոր հեռանկարները»։
ԹեÃý դրամաշնորհային ծրագիրը չի ենթադրում գիտական աշխատանքի անպայման տպագրություն, այնուամենայնիվ ԵՊՀ դոցենտները ցանկություն ունեն արված հետազոտություններն ամփոփելու գիտական հոդված(ներ)ի տեսքով: