Января 11, 2024 | 11:21
Конкурсы
Студенческий
«Нужно постоянно совершенствоваться, вскрывать новое и двигаться вперед»: Анаит Ростомян
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ռոստոմյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով 3-րդ տեղի մրցանակակիր է: Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացում կազմելու, թե ինչպես կարելի է տեսական գիտելիքները կիրառել լաբորատոր հետազոտություններ կատարելիս, ինչպես նաÃý համատեղել ուսումն ու աշխատանքը:
Անահիտն այժմ սովորում է «̸անրէաբանություն Ãý կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում: ̸եզ հետ զրույցում&²Բú²õ±è;նա&²Բú²õ±è;նշում է՝ ԵՊՀ-ում առկա են առաջատար մասնագետ դառնալու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, հարկավոր է միայն նպատակասլաց լինել Ãý ձգտել ավելիին:
- Անահի՛տ, արդարացվե՞լ են եր ակնկալիքները համալսարան ընդունվելուց հետո:
- Այո՛, արդարացվել են: Ֆակուլտետում ձեռք եմ բերել տեսական հարուստ գիտելիքներ, որոնք այժմ գործնականում կիրառելու հնարավորություն ունեմ: Համալսարանում ուսումնառության տարիներին ընդլայնվել է մտահորիզոնս, ձÃýավորվել է այնպիսի մտածողություն, որն ինձ մղում է անընդհատ գտնելու նորը, կայանալու Ãý առավել հմուտ մասնագետ դառնալու: ԵՊՀ դասախոսների խստպահանջությունն ուսանողին մղում է այլընտրանքային մեթոդներով Ãýս նոր տեղեկություններ գտնելու Ãý լավագույնս տիրապետելու իր մասնագիտությանը: Այդպիսով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուսանողների համար մատնանշում է ապագայի բազմաթիվ ուղիներ:
- Çëւսումնառությանը զուգահեռ՝ ակտիվ մասնակցել եք լաբորատոր տարաբնույթ աշխատանքների։ Կպատմե՞ք այդ մասին:
- Գործնական աշխատանքներում ընդգրկվելով՝ պարբերաբար գիտափորձեր ենք կատարում Ãý որոշակի արդյունքներ գրանցելուց հետո ձեռնամուխ լինում ստացված արդյունքները գիտական հոդվածների տեսքով տպագրելու գործին: Ներգրավված լինելով լաբորատոր աշխատանքներում՝ նաÃý «The effects of UV, gamma- and X-ray irradiation on the growth, antibacterial activity and radio-protective of Lactobacillus rhamnosus» հոդվածի համահեղինակ եմ: «Letters in Applied Microbiology» միջազգային ամսագրում հրատարակված այդ հոդվածը ուլտրամանուշակագույն, գամմա, ռենտգենյան ճառագայթումների մասին է, թե ինչպես են դրանք ազդում կաթնաթթվային բակտերիաների վրա Ãý ինչպես են խթանում կամ ճնշում դրանց աճը, կենսաբանական տարբեր ակտիվությունները: Ինքս աճեցրել Ãý ճառագայթել եմ կաթնաթթվային բակտերիաներ, ուսումնասիրել ճառագայթների նկատմամբ դրանց կայունությունը, ճառագայթման նկատմամբ դրանց կայունության մեխանիզմները:
Նշեմ, որ հնարավորություն եմ ունեցել նաÃý ստացածս գիտելիքները կիրառելու գործնականում: Մեկ տարուց ավելի աշխատել եմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում որպես քիմիկ-մանրէաբան: Այստեղ աշխատելու ժամանակ ԵՊՀ ուսանողների համար կազմակերպել եմ շրջայցեր՝ ցույց տալով նրանց, թե որտեղ կարելի է աշխատանք գտնել ուսումն ավարտելուց հետո: Իսկ այժմ ամբողջ ժամանակս տրամադրում եմ ուսմանս Ãý մասնագիտական հմտություններիս կատարելագործմանը:
- Ի՞նչ&²Բú²õ±è;նշանակություն&²Բú²õ±è;ունի եզ համար այս մրցույթում գրանցած հաղթանակը:
- ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում գրանցած հաղթանակը պարտավորեցրեց ինձ ավելի լավ սովորել, մտածել առաջ շարժվելու Ãý նորանոր հաջողություններ գրանցելու մասին: Գիտակցում եմ, որ հաջողության են հասնում միայն սովորելու, ինքնակրթվելու Ãý անընդհատ աշխատելու շնորհիվ: Պետք է շարունակաբար բացահայտել նորը, կրթվել, պրպտել ու շարժվել առաջ:
- Կենսաբանության բնագավառում ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
- Հիմնական նպատակս ոլորտի լավագույն մասնագետների շարքերը համալրելն է: Վստահ եմ՝ զարգացնելով նեղ մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս՝ ես Ãýս իմ ներդրումը&²Բú²õ±è;կունենամ գիտության մեջ: