Января 31, 2024 | 16:00
Партнеры
Новая перспектива для развития информатики и IT-сектора: подписан меморандум о сотрудничестве
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Ãý ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի Ãý ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջÃý համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Ãý կատարելու գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, տարբեր ծրագրեր ու նախագծեր։
Հուշագրի կնքմամբ կողմերը նպատակ ունեն խթանելու համագործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների Ãý ուսանողների միջÃý, ինչպես նաÃý գործակցային կապեր հաստատելու համակարգչային գիտության Ãý տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ դասախոսական համակազմի վերապատրաստման, ուսանողների պրակտիկայի կազմակերպման, ուսումնական նյութերի կատարելագործման ու դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրման համար։
Համատեղ գործունեության շրջանակում կողմերը գիտահետազոտական, ուսումնական Ãý գործնական աշխատանքներում կիրառելու են հաշվողական, ցանցային ու գրադարանային ռեսուրսները, ինչպես նաÃý գիտաուսումնական ներուժի ունակությունները։ Բացի դրանից՝ կազմակերպվելու են համատեղ գիտաժողովներ, սեմինարներ, գիտական քննարկումներ Ãý հանդիպումներ։
Համագործակցության արդյունքում ակնկալվում է ստեղծել գիտաուսումնական համատեղ լաբորատորիա, որը կկատարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտահետազոտական Ãý ուսումնամեթոդական աշխատանքներ, այդ թվում՝ ուսանողների պրակտիկայի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին հուշագրով սահմանված նպատակների իրագործման համար անհրաժեշտ առաջիկա քայլերը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ Ãý կնպաստի երկու կառույցների զարգացմանը։



