Май 15, 2024 | 16:00
Партнеры
Образование
Студенческий
Игровой суд – возможность профориентации школьников
Школьники впервые выступили в качестве активных участников судебного процесса в ходе инсценированного судебного разбирательства, организованного в зале суда юридического факультета, представив себя одновременно в роли обвинителя и защитника.
Դատախաղը նպատակ ուներ գործնական հմտություններ ու գիտելիքներ փոխանցելու աշակերտներին, դառնալու մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, ցույց տալու «Իրավագիտություն» մասնագիտությունը պրակտիկայում:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները ավելի քան մեկ ամիս դասընթացներ են անցկացրել Երևանի համար&Բ;184 ավագ&Բ;դպրոցի աշակերտների համար, մասնագիտական գիտելիքներ փոխանցել նրանց, արդյունքներն&Բ;ամփոփել&Բ;համատեղ դատախաղով:
Դատախաղը կազմակերպվեց&Բ;ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և համար 184 դպրոցի համատեղ ջանքերով, Իրավաբանական&Բ;կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում՝&Բ;նպատակ ունենալով&Բ;բարձրացնելու&Բ;իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ հասարակության խմբերի տեղեկացվածության աստիճանը:
ԵՊՀ&Բ;իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, խոսելով դատախաղի կազմակերպման նպատակի և կարևորության մասին, նշեց. «Մենք փորձում ենք մշտապես արդիական պահել կլինիկայում կրթական գործընթացը՝ ներառելով նորանոր ուղղություններ ու իրականացնելով տարբեր ծրագրեր: Այս առումով բավականին արդյունավետ փորձառություն էր աշակերտներին կրթական գործընթացում ներգրավելը ոչ միայն ունկնդրի, այլև անմիջական մասնակցի դերում: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի»:
Իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սաթենիկ Մկրտչյանը, մանրամասնելով դատախաղի կազմակերպման հանգամանքները, պատմեց. «Մենք աշակերտներին նախապես բաժանել էինք խմբերի, ուսանողներին կցել որպես մենթորներ: Նրանք աշխատել են միասին, ծանոթացել քրեական գործի մանրամասներին, պատրաստել իրենց պաշտպանական և մեղադրական ռազմավարությունը, մշակել իրենց ելույթները»:
Աշակերտները վստահեցրին, որ դատախաղը&Բ;լավ հնարավորություն էր նոր պրակտիկ հմտություններ ձեռք բերելու և տեսական գիտելիքներն ամրապնդելու տեսանկյունից:
Նշենք, որ դատախաղը վարեց Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս-համակագող Շուշան Հարությունյանը:
Հավելենք, որ կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում կլինիկայի աշխատակազմը և ուսանողները Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար պարբերաբար կազմակերպում են իրավունքի մասին բաց դասեր և սեմինարներ, դատախաղեր, քննարկումներ և բանավեճեր:
Ծրագիրը նպաստում է քաղաքացիական հասարակության և երիտասարդության միջև երկխոսության մեխանիզմի ստեղծմանն ու երիտասարդության շրջանում իրավական գիտելիքների և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:


