Сентября 03, 2024 | 11:47
Наука
Образование
Публикации и научные журналы
Новые вузовские учебники курдского и талышского языков - возможность профессионального развития
Преподаватели факультета востоковедения ЕГУ издали новые учебники курдского и талышского языков, которые направлены на развитие профессиональных навыков студентов, дают возможность более системно изучать языки, а также применять теоретические знания на практике.
Քրդերենի բուհական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը Ãý ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, պ.գ.թ., դոցենտ Թերեզա Ամրյանը:
Թալիշերենի բուհական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը Ãý ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, բ.գ.թ., դոցենտ Հակոբ Ավչյանը:
Ինչո՞ւ ստեղծվեցին դասագրքերը. պատմում է ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր, գրքերի համահեղինակ Վարդան Ոսկանյանը
ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը Հայաստանում, հետխորհրդային տարածաշրջանում Ãý Եվրոպայում գործող իրանագիտական այն բացառիկ կենտրոններից է, որտեղ դասավանդվում է թալիշերեն: Այսինքն՝ աշխարհում չկա ակադեմիական որÃýէ այլ հաստատություն, որտեղ համակարգային կերպով ուսումնասիրվում է թալիշերենը:
Այս համատեքստում խիստ կարÃýոր է լեզվաբանական կարÃýոր հարցերը մեկտեղող դասագրքի առկայությունը:
Անդրադառնալով քրդերենի դասագրքի ստեղծմանն ու հրատարակմանը՝ նշեմ, որ Հայաստանը Ãý ԵՊՀ-ն մշտապես եղել են քրդագիտության ուսումնասիրության Ãý զարգացման կարÃýոր կենտրոն: Նոր դասագրքի լույսընծայումը կարծես այս «առաքելության» տրամաբանական շարունակությունն է:
ԵՊՀ-ն այն բացառիկ ակադեմիական հաստատությունն է, որտեղ թալիշերենը Ãý քրդերենը դասավանդվում են համաժամանակյա ձÃýով:
Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այս լեզուները տարածված են մեր հարÃýան պետություններում, Ãý հետÃýաբար խրախուսելի է ունենալ այս լեզուներին լիարժեք տիրապետող մասնագետներ, որոնք կարող են աշխատել թե՛ ակադեմիական, թե՛ կիրառական դաշտում: Քրդերենն ու թալիշերենը մեր տարածաշրջանի կարÃýոր լեզուներից են:
Այս դասագրքերի ստեղծումն առաջին հերթին, իհարկե, միտված է աջակցելու մեր գիտնականներին, ուսանողներին, ինչպես նաÃý լեզուն ուսումնասիրողներին: Այն կարÃýոր է նաÃý որպես ազգային ինքնության պահպանման միջոց բազմաթիվ բռնաճնշումների ենթարկվող երկու ժողովուրդների՝ քրդերի Ãý թալիշների համար, Ãý սա է նաÃý պատճառը, որ քրդերի Ãý թալիշների կողմից ստացել Ãý շարունակաբար ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ:
Ի՞նչ է առաջարկում քրդերենի նոր դասագիրքը. պատմում է ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, պ.գ.թ., դոցենտ, գրքի համահեղինակ Թերեզա Ամրյանը
Քրդերենն ունի երկու մեծ բարբառախումբ՝ կուրմանջի Ãý սորանի, որոնցից առաջինը երկար տարիներ որպես իրանական երկրորդ լեզու դասավանդվել է ԵՊՀ-ում: Սակայն մինչÃý այժմ չունեինք բուհական դասագիրք, որը կհեշտացներ ուսուցման գործընթացը՝ առաջարկելով ոչ միայն տեսական գիտելիքներ, այլÃý խոսելու, հաղորդակցվելու հմտություններ: Առաջադրված խնդիրները լուծելու նպատակով ստեղծեցինք դասագիրք, որը, անշուշտ, օգտակար կլինի թե՛ ուսանողների, թե՛ լեզուն ուսումնասիրողների համար:
Քրդերենի դասագրքի առաջին հատորն արդեն իսկ գործածության մեջ է, ավարտին ենք հասցրել նաÃý գրքի երկրորդ հատորը:
Առաջին հատորում ներկայացված են որոշ խոսքի մասեր, բայի մեկ ժամանակաձÃý Ãý այլն: Գրքում զետեղված են հիմնական այն դրույթներն ու կանոնները, որոնք անհրաժեշտ են լեզուն սովորելու, յուրացնելու համար: Երկրորդ հատորում ամբողջական են դառնում բայի բոլոր ժամանակաձÃýերն ու խոսքի մասերը: Դասագրքում տեղ են գտել նաÃý ուղեկցող տեքստային հատվածներ, քերականական գիտելիքներն ու բառապաշարը հարստացնող վարժություններ:
Գրքերի, ինչպես նաÃý քրդերենի ուսումնասիրությունն արդիական է նրանով, որ լեզուն ուսումնասիրելը կարող է դառնալ ոչ միայն նոր հնարավորությունների միջոց լեզվաբանության, այլÃý մարդաբանության, ազգագրության տիրույթում:
Հավելեմ, որ դասագրքի ստեղծումը թեկուզ առավել բարդ, սակայն հետաքրքիր ու պատասխանատու գործընթաց էր։ Շատ ուրախ եմ կատարված աշխատանքի մասնակիցը լինելու համար:
Ինչո՞ւ ուսումնասիրել թալիշերենը, ո՞րն էր դասագրքի ստեղծման շարժառիթը. պատմում է բ.գ.թ., ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, գրքի համահեղինակ Հակոբ Ավչյանը
Թալիշերենը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում դասավանդվում է դեռÃýս 2015 թվականից, Ãý թերÃýս հենց այդ ժամանակից էլ անհրաժեշտություն կար ստեղծելու բոլոր նյութերը մեկտեղող դասագիրք:
Հպարտությամբ փաստեմ, որ սա թալիշերենի առաջին բուհական դասագիրքն է ամբողջ աշխարհում: Այն դեռÃýս հասանելի է միայն հայերեն տարբերակով, սակայն աշխատում ենք նաÃý անգլերեն տարբերակի ստեղծման ուղղությամբ, որի շնորհիվ դասագիրքը հասանելի կդառնա աշխարհի տարբեր գիտական կենտրոններում՝ իրանական լեզուներով, հատկապես թալիշերենով զբաղվող մասնագետների համար:
Գիրքը կազմված է մեկ հատորից. 27 դասով ներկայացվում է լեզվի քերականությունն իր բոլոր ենթաբաժիններով:
Դասագրքի նպատակն է ուսանողին հնարավորություն ընձեռել ինքնուրույն ընթերցելու միջին բարդության տեքստեր, մամուլի հայտարարություններ, թալիշական հեքիաթներ Ãý այլն:
Մյուս կարÃýոր նպատակն է թալիշերենը դարձնել ուսումնասիրության նյութ, քանի որ, ցավոք սրտի, թալիշերենի ուսումնասիրությամբ ամբողջ աշխարհում զբաղվում են քիչ հետազոտողներ:
Թալիշերենի ուսումնասիրությունը կարÃýոր է նաÃý իրանական լեզվաբանությամբ զբաղվող ցանկացած հետազոտողի համար, քանի որ լեզվի քերականության մեջ պահպանվել են մի շարք եզակի դրույթներ, որոնք կարող են բանալի դառնալ իրանական մյուս լեզուները հասկանալու համար:
Հավելենք, որ դասագրքերի քրդական Ãý թալիշական հատվածները խմբագրել են լեզվակիր գիտնականները, ինչը ոչ միայն կարÃýոր է լեզվական ճշգրտությունը պահպանելու, այլÃý գիտության ոլորտում երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդման տեսանկյունից: ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետում դասավանդումն արդեն կազմակերպվում է նոր դասագրքերով:



