Ноября 08, 2024 | 15:42
Партнеры
Образование
Международное сотрудничество
Расширение армяно-греческих научных и образовательных связей - в центре обсуждения
Чрезвычайный и Полномочный Посол Греции Христос Софианопулос посетил ЕГУ для обсуждения программ, направленных на развитие образовательной и исследовательской сферы, а также других вопросов, представляющих двусторонний интерес. Посол также принял участие в фотовыставке «Между двумя родинами», целью которой является содействие развитию армяно-греческих отношений.
ԵՊՀ ռեկտորը ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ Ãý լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին ներկայացրեց ԵՊՀ-ում կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը, ինչպես նաÃý միջազգայնացմանն ուղղված ծրագրերը՝ փաստելով, որ ԵՊՀ-ն համագործակցում է Հունաստանի բուհերի հետ Ãý պատրաստ է է՛լ ավելի ընդլայնելու համագործակցությունը հունական կրթագիտական կառույցների հետ։
Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում հաջողությամբ գործում է Հունագիտության գիտաուսումնական կենտրոնը, որտեղ իրականացվում են նոր հունարենի դասավանդում Ãý գիտահետազոտական աշխատանք՝ նպաստելով հայ–հունական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ռեկտորը հավելեց նաÃý, որ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին մասնակցելու հունարենին Ãý հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նաÃý ութամսյա դասընթացներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու Ãý նոր հնարավորություններ ստեղծելու գաղափարներ ու ուղիներ։
Դեսպանը հանդիպում ունեցավ նաÃý&²Բú²õ±è;ԵՊՀ&²Բú²õ±è;միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի Ãý&²Բú²õ±è;ուսանողների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ։ Նա անդրադարձավ Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմությանը, հայ-հունական բարիդրացիական հարաբերություններին, ընդգծեց մշակութային, կրթական Ãý&²Բú²õ±è;այլ ոլորտներում գործակցային կապերը։ Դեսպանը խոսեց Հունաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումից, ինչպես նաÃý&²Բú²õ±è;ծավալվեց քննարկում աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ։
Դասախոսության ավարտին Խրիստոս Սոֆիանոպուլոսը մասնակցեց «Երկու հայրենիքի միջÃý» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են Հունաստանի հայերի պատմությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ հունագիտության կենտրոնի Ãý&²Բú²õ±è;Հայաստանում Հունաստանի դեսպանության համագործակցությամբ։ Ցուցահանդեսին ներկա էր նաÃý&²Բú²õ±è;Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչÃý նոյեմբերի 24-ը։





