Ноября 21, 2024 | 15:59
Наука
Образование
ЕГУ в списке лучших университетов мира
Ереванский государственный университет улучшил свои позиции в престижных рейтинговых таблицах лучших университетов мира.
«» վարկանիշավորման աղյուսակի նոր արդյունքների համաձայն՝ Երևանի պետական համալսարանը շարունակում է լինել լավագույնների ցանկում ընդգրկված հայաստանյան միակ բուհը:
Աշխարհի լավագույն վարկանիշավորման աղյուսակներում հայտնվելն ու շարունակաբար դիրքերի բարելավումը կարևոր են համալսարանի ճանաչելիության և հեղինակության բարձրացման համար, ինչի շնորհիվ ստեղծվում են նոր հնարավորություններ՝ համաշխարհային կրթական ու գիտական հարթակներում առավել հեղինակավոր դիրք զբաղեցնելու համար։
Ըստ նոր տվյալների՝ ԵՊՀ-ն «»-ում զբաղեցնում է 901-րդ տեղը, «»-ում՝ 412-րդ, իսկ «»-ում՝ 22-րդ հորիզոնականը։ Ըստ «»-ի` առանձին բնագավառների վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բնագավառներում 601-620-րդ տեղում է։
ԵՊՀ-ն ընդգրկված է նաև «»-ի կողմից վարկանիշավորված աշխարհի լավագույն համալսարանների ցանկում, ինչը վկայում է, որ ԵՊՀ գիտական արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ըստ «Times Higher Education»-ի՝ ԵՊՀ-ն աշխարհում 1501+ հորիզոնականում է, ֆիզիկայի բնագավառում՝ 1001+, իսկ միջգիտակարգային վարկանիշավորմամբ՝ 601+ տեղում («»)։
«QS» վարկանիշավորման աղյուսակում ԵՊՀ զբաղեցրած դիրքերը մեծապես կնպաստեն բուհի միջազգայնացմանը, նոր կապերի հաստատմանը և նորանոր ծրագրերի իրականացմանը: