Января 15, 2025 | 16:40
Исследовательская работа
Публикации и научные журналы
Конкурсы
Человеческая кость — неоспоримый носитель информации. Феномен групповых захоронений бронзового и железного веков будет изучен новым методом
Благодаря биоархеологическому изучению костных останков человека можно реконструировать образ жизни древних обществ. Это исследование включает в себя раскопки с использованием современных методов, документирование антропологических находок и правильную диагностику. Доцент кафедры культурологии исторического факультета Ереванского государственного университета Рузан Мкртчян может с помощью изучения костей определить антропологический тип конкретного периода, восстановить внешность людей и описать, с какими соседними племенами они имели наследственные связи. В своём исследовании доцент ЕГУ пришел к выводу, что жители бронзового и железного века, обитающие в Севанском бассейне, были автохтонными. В настоящее время она со своей научной группой изучает групповые захоронения Севанского бассейна периода бронзового и железного века.
Ռուզան Մկրտչյանի «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում:
- Տիկի՛ն Մկրտչյան, կենսահնագիտական հետազոտության մեթոդով ի՞նչ փաստեր են հնարավոր արձանագրել:
- Կենսահնագիտությունն ունի 70-ամյա պատմություն: Այդ մեթոդով ուսումնասիրում են ոչ թե մշակութային արժեքները, այլ կենսաբանական փաստերը՝ կենդանական ու մարդկային ոսկորների, բույսերի, օրինակ, հացահատիկի մնացորդները:
սկորը պարունակում է բավականին&Բ;ստույգ ինֆորմացիա, և ի տարբերություն արտեփաստի (մշակութային գտածոյի)՝ կենսափաստը չի խաբում, որովհետև մարդկային երևակայության, տաղանդի, ճաշակի հետ որևէ կապ չունի, այն&Բ;բնության ստեղծած արդյունքն է: Կենսահնագիտական տվյալների միջոցով կարող ենք որոշել, թե ինչից է մահացել մարդը, քանի տարեկան էր, ինչ սեռ ուներ, իսկ ատամնաախտաբանական հետազոտությամբ պարզում ենք, թե արդյոք կրել է սով, կերել է հացահատիկ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցել է, թե ոչ: ւսումնասիրելով տարբեր մարդկանց ոսկորներն ու համադրելով արդյունքները՝&Բ;կարող ենք վերականգնել տվյալ հանրության կենսակերպը, կյանքի որակը, այդ ժամանակահատվածում տարածված հիվանդությունները, կյանքի տևողությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, մարդաբանական տիպը, մահացության ցուցանիշները, թաղման ծեսը:
- Նախկինում կենսահնագիտական հետազոտություններ չե՞ն իրականացվել՝ բրոնզ-երկաթեդարյան հանրության կենսակերպը վերականգնելու համար:
- Իրականացվել են, սակայն փոքրաթիվ նյութերի վրա են կատարվել ուսումնասիրությունները: Ես այս անգամ իմ թեմայի շրջանակում ուսումնասիրելու եմ միայն խմբային թաղումները: Իմ գիտական խմբի հետ փորձելու ենք խմբային թաղված մարդկանց միջև եղած ժառանգաբանական կապը բացահայտել, թե ինչու են բոլորին միանգամից փոսն իջեցրել, սպանե՞լ են, թե՞ ոչ: Ժամանակին ես և հնագետ Աշոտ Փիլիպոսյանը մեր համատեղ կատարած հետազոտություններում շատ հետաքրքիր եզրահանգումներ ենք&Բ;կատարել,&Բ;ըստ&Բ;որի՝&Բ;խմբային թաղումների երևույթը տարեց տղամարդու կամ բարձր կարգավիճակ ունեցող տղամարդու թաղում է։ Այդ մարդու մահանալուց հետո նրա մտերիմները, ամբողջ անձնակազմը բռնի սպանության են ենթարկվել և նրա հետ միասին թաղվել: Նրանք իրար բավականին մոտ ժառանգաբանական կապ են ունեցել: Այս փաստը ապացուցվել է նաև հնաԴՆԹ հետազոտությամբ: Բայց կան նաև խմբային թաղումներ, որոնց դեպքում մարդիկ տարբեր ժամանակահատվածներում են մահացել, պարզապես դամբարանը տարբեր ժամանակներում բացվել է, և նրանց մարմինները նույն դամբարանում են թաղվել:
«Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» գիտական նախագծի շրջանակում համագործակցում ենք Կա Ֆոսկարիի (Իտալիա) համալսարանի հնամարդաբանների հետ, որոնք ապահովում են հնաԴՆԹ և ռենտգեն ուսումնասիրությունների կատարումը:
- Ըստ նախագծի՝ հետազոտությունները կատարելու եք Սևանի ավազանի Մռթբի ձոր, Հացառատ, Նորատուս, Քանագեղ, Ներքին Գետաշեն, Արտանիշ բնակավայրերում: Նշված վայրերից արդեն պեղվա՞ծ են Ձեզ անհրաժեշտ գտածոները:
- Այդ բնակավայրերից ոսկորներն սկսել են հանվել դեռևս 19-րդ դարի սկզբին: Սևանի ավազանում նյութը շատ լավ է պահպանվում և այնքան առատ է, որ ԽՍՀ̸&Բ;ամենալուրջ հավաքածուն այդ տարածքի պեղումներից է հավաքագրվել: Ես Սևանի ավազանից հայտնաբերված կմախքների ուսումնասիրությամբ զբաղվում եմ դեռևս 80-ականներից, այդ ժամանակվանից տիրապետում եմ հնամարդաբանության բոլոր մեթոդներին։&Բ;Սևանի ավազանից հավաքել եմ ավելի քան 1000 հնամարդաբանական նմուշ/անհատների ոսկորներ, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Իմ ուսանողները ևս պեղումներ են կատարում:
- Գիտական նախագծի շրջանակում ուսումնասիրության առարկա են հանդիսանում Ձեր ուսանողների հայտնաբերած գտածոնե՞րը, թե՞ տասնամյակներ առաջ պեղված գտածոները:
- Ե՛վ 1988 թ. իմ հավաքած նմուշներն&Բ;ենք ուսումնասիրում, և՛&Բ;վերջին տարիների գտածոները: Մեզ համար մեծ նշանակություն ունեն անցած տարվա գտածոները, ինչպես նաև այն գտածոները, որոնք դեռ պետք է պեղենք: Ներկայում իմ ուսանողները դամբարանները պեղում են եվրոպական մեթոդներով, որպեսզի տեղեկատվությունն ավելի հարմար լինի կենսահնագիտական մեթոդներով ուսումնասիրելու համար: Պեղելուց հետո փաստագրում ենք, թե ոսկորը դամբարանի որ հատվածից է հայտնաբերվել, չափագրում ենք: Կենսահնագիտության մեթոդին տիրապետելով՝&Բ;պեղելու պարագայում մեր ուզած հարցերի պատասխանները հեշտությամբ կարող ենք գտնել: Այդ հարցերից են նաև, թե ոսկորը ինչու է կտրտված կամ բզկտված, բնության հետևանքով&Բ;է, թե թաղման ծեսի արդյունքում մարդիկ խախտել են ոսկորն իր անատոմիական վիճակից: Իսկ ռենտգենի միջոցով պարզում ենք՝&Բ;սպանվե՞լ է մարդը, հարվածե՞լ են նրան, թե՞ ոչ, հարվածելուց հետո մահացե՞լ է, թե՞ ոչ:
- Գիտական նախագծի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և կտևեն մինչև 2027 թ. ապրիլ ամիսը: ՞ր փուլում են Ձեր ուսումնասիրությունները:
- Նախատեսել&Բ;ենք&Բ;հրապարակել չորս գիտական հոդվածներ, որոնցից երկուսն արդեն պատրաստ են&Բ;«Scopus»&Բ;գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակելու համար: Գիտական հոդվածներից մեկում անդրադարձել ենք Սևանի ավազանի բնակչության ատամնաախտաբանութանը: ւսումնասիրելով ատամները՝ ներկայացնում ենք կրած սովը, հիվանդությունները, իսկ մյուս հոդվածում ներկայացնում ենք ակնակապիճների ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզել ենք մարդու արյան մեջ հեմոգլոբինի քանակը՝ արդյոք տվյալ անձը անեմիայով տառապե՞լ է, թե՞&Բ;ոչ:&Բ;
- Նմանօրինակ նախորդ հետազոտություններում ի՞նչ բացահայտումներ եք արել:
- Բրոնզի դարում ապրած տղամարդկանց կյանքի միջին տևողությունը համարվում է 33 տարին, սակայն իմ, ԵՊՀ դասախոս Հասմիկ Սիմոնյանի և հնագետ Աշոտ Փիլիպոսյանի աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ բրոնզի դարում Սևանի ավազանում տղամարդիկ միջինում ապրել են 45 տարի, իսկ կանայք՝ 37: Կարողացել ենք ապացուցել նաև, որ Սևանի ավազանում բնակչությունը բավականին&Բ;բարեկեցիկ կյանքով է ապրել, որովհետև տնտեսության&Բ;շատ&Բ;ճյուղեր&Բ;առկա են եղել, այդ թվում՝ անասնապահությունը, երկրագործությունը, ձկնորսությունը:
Նշենք, որ «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն իրականացնող խմբում ընդգրկված են նաև պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Հասմիկ Սիմոնյանը և նույն ամբիոնի մագիստրատուրայի ուսանող Աստղիկ Արզումանյանը։