- Գլխավոր
- Նորություններ
- Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով
Հունվար 15, 2025 | 16:40
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
̸րցույթներ
Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով
Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Այդ ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ոսկորի ուսումնասիրությունից կարող է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդաբանական տիպը, վերականգնել մարդկանց արտաքին տեսքը և բնութագրել, թե որ հարևան ցեղախմբերի հետ են նրանք ժառանգական կապ ունեցել: ԵՊՀ դոցենտն իր հետազոտություններում եկել է այն եզրահանգման, որ Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչները տեղացի են եղել: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումները:
Ռուզան Մկրտչյանի «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում:
- Տիկի՛ն Մկրտչյան, կենսահնագիտական հետազոտության մեթոդով ի՞նչ փաստեր են հնարավոր արձանագրել:
- Կենսահնագիտությունն ունի 70-ամյա պատմություն: Այդ մեթոդով ուսումնասիրում են ոչ թե մշակութային արժեքները, այլ կենսաբանական փաստերը՝ կենդանական ու մարդկային ոսկորների, բույսերի, օրինակ, հացահատիկի մնացորդները:
Çëսկորը պարունակում է բավականին&²Բú²õ±è;ստույգ ինֆորմացիա, և ի տարբերություն արտեփաստի (մշակութային գտածոյի)՝ կենսափաստը չի խաբում, որովհետև մարդկային երևակայության, տաղանդի, ճաշակի հետ որևէ կապ չունի, այն&²Բú²õ±è;բնության ստեղծած արդյունքն է: Կենսահնագիտական տվյալների միջոցով կարող ենք որոշել, թե ինչից է մահացել մարդը, քանի տարեկան էր, ինչ սեռ ուներ, իսկ ատամնաախտաբանական հետազոտությամբ պարզում ենք, թե արդյոք կրել է սով, կերել է հացահատիկ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցել է, թե ոչ: Çëւսումնասիրելով տարբեր մարդկանց ոսկորներն ու համադրելով արդյունքները՝&²Բú²õ±è;կարող ենք վերականգնել տվյալ հանրության կենսակերպը, կյանքի որակը, այդ ժամանակահատվածում տարածված հիվանդությունները, կյանքի տևողությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, մարդաբանական տիպը, մահացության ցուցանիշները, թաղման ծեսը:
- Նախկինում կենսահնագիտական հետազոտություններ չե՞ն իրականացվել՝ բրոնզ-երկաթեդարյան հանրության կենսակերպը վերականգնելու համար:
- Իրականացվել են, սակայն փոքրաթիվ նյութերի վրա են կատարվել ուսումնասիրությունները: Ես այս անգամ իմ թեմայի շրջանակում ուսումնասիրելու եմ միայն խմբային թաղումները: Իմ գիտական խմբի հետ փորձելու ենք խմբային թաղված մարդկանց միջև եղած ժառանգաբանական կապը բացահայտել, թե ինչու են բոլորին միանգամից փոսն իջեցրել, սպանե՞լ են, թե՞ ոչ: Ժամանակին ես և հնագետ Աշոտ Փիլիպոսյանը մեր համատեղ կատարած հետազոտություններում շատ հետաքրքիր եզրահանգումներ ենք&²Բú²õ±è;կատարել,&²Բú²õ±è;ըստ&²Բú²õ±è;որի՝&²Բú²õ±è;խմբային թաղումների երևույթը տարեց տղամարդու կամ բարձր կարգավիճակ ունեցող տղամարդու թաղում է։ Այդ մարդու մահանալուց հետո նրա մտերիմները, ամբողջ անձնակազմը բռնի սպանության են ենթարկվել և նրա հետ միասին թաղվել: Նրանք իրար բավականին մոտ ժառանգաբանական կապ են ունեցել: Այս փաստը ապացուցվել է նաև հնաԴՆԹ հետազոտությամբ: Բայց կան նաև խմբային թաղումներ, որոնց դեպքում մարդիկ տարբեր ժամանակահատվածներում են մահացել, պարզապես դամբարանը տարբեր ժամանակներում բացվել է, և նրանց մարմինները նույն դամբարանում են թաղվել:
«Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» գիտական նախագծի շրջանակում համագործակցում ենք Կա Ֆոսկարիի (Իտալիա) համալսարանի հնամարդաբանների հետ, որոնք ապահովում են հնաԴՆԹ և ռենտգեն ուսումնասիրությունների կատարումը:
- Ըստ նախագծի՝ հետազոտությունները կատարելու եք Սևանի ավազանի Մռթբի ձոր, Հացառատ, Նորատուս, Քանագեղ, Ներքին Գետաշեն, Արտանիշ բնակավայրերում: Նշված վայրերից արդեն պեղվա՞ծ են Ձեզ անհրաժեշտ գտածոները:
- Այդ բնակավայրերից ոսկորներն սկսել են հանվել դեռևս 19-րդ դարի սկզբին: Սևանի ավազանում նյութը շատ լավ է պահպանվում և այնքան առատ է, որ ԽՍՀ̸&²Բú²õ±è;ամենալուրջ հավաքածուն այդ տարածքի պեղումներից է հավաքագրվել: Ես Սևանի ավազանից հայտնաբերված կմախքների ուսումնասիրությամբ զբաղվում եմ դեռևս 80-ականներից, այդ ժամանակվանից տիրապետում եմ հնամարդաբանության բոլոր մեթոդներին։&²Բú²õ±è;Սևանի ավազանից հավաքել եմ ավելի քան 1000 հնամարդաբանական նմուշ/անհատների ոսկորներ, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Իմ ուսանողները ևս պեղումներ են կատարում:
- Գիտական նախագծի շրջանակում ուսումնասիրության առարկա են հանդիսանում Ձեր ուսանողների հայտնաբերած գտածոնե՞րը, թե՞ տասնամյակներ առաջ պեղված գտածոները:
- Ե՛վ 1988 թ. իմ հավաքած նմուշներն&²Բú²õ±è;ենք ուսումնասիրում, և՛&²Բú²õ±è;վերջին տարիների գտածոները: Մեզ համար մեծ նշանակություն ունեն անցած տարվա գտածոները, ինչպես նաև այն գտածոները, որոնք դեռ պետք է պեղենք: Ներկայում իմ ուսանողները դամբարանները պեղում են եվրոպական մեթոդներով, որպեսզի տեղեկատվությունն ավելի հարմար լինի կենսահնագիտական մեթոդներով ուսումնասիրելու համար: Պեղելուց հետո փաստագրում ենք, թե ոսկորը դամբարանի որ հատվածից է հայտնաբերվել, չափագրում ենք: Կենսահնագիտության մեթոդին տիրապետելով՝&²Բú²õ±è;պեղելու պարագայում մեր ուզած հարցերի պատասխանները հեշտությամբ կարող ենք գտնել: Այդ հարցերից են նաև, թե ոսկորը ինչու է կտրտված կամ բզկտված, բնության հետևանքով&²Բú²õ±è;է, թե թաղման ծեսի արդյունքում մարդիկ խախտել են ոսկորն իր անատոմիական վիճակից: Իսկ ռենտգենի միջոցով պարզում ենք՝&²Բú²õ±è;սպանվե՞լ է մարդը, հարվածե՞լ են նրան, թե՞ ոչ, հարվածելուց հետո մահացե՞լ է, թե՞ ոչ:
- Գիտական նախագծի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և կտևեն մինչև 2027 թ. ապրիլ ամիսը: Çë՞ր փուլում են Ձեր ուսումնասիրությունները:
- Նախատեսել&²Բú²õ±è;ենք&²Բú²õ±è;հրապարակել չորս գիտական հոդվածներ, որոնցից երկուսն արդեն պատրաստ են&²Բú²õ±è;«Scopus»&²Բú²õ±è;գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակելու համար: Գիտական հոդվածներից մեկում անդրադարձել ենք Սևանի ավազանի բնակչության ատամնաախտաբանութանը: Çëւսումնասիրելով ատամները՝ ներկայացնում ենք կրած սովը, հիվանդությունները, իսկ մյուս հոդվածում ներկայացնում ենք ակնակապիճների ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզել ենք մարդու արյան մեջ հեմոգլոբինի քանակը՝ արդյոք տվյալ անձը անեմիայով տառապե՞լ է, թե՞&²Բú²õ±è;ոչ:&²Բú²õ±è;
- Նմանօրինակ նախորդ հետազոտություններում ի՞նչ բացահայտումներ եք արել:
- Բրոնզի դարում ապրած տղամարդկանց կյանքի միջին տևողությունը համարվում է 33 տարին, սակայն իմ, ԵՊՀ դասախոս Հասմիկ Սիմոնյանի և հնագետ Աշոտ Փիլիպոսյանի աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ բրոնզի դարում Սևանի ավազանում տղամարդիկ միջինում ապրել են 45 տարի, իսկ կանայք՝ 37: Կարողացել ենք ապացուցել նաև, որ Սևանի ավազանում բնակչությունը բավականին&²Բú²õ±è;բարեկեցիկ կյանքով է ապրել, որովհետև տնտեսության&²Բú²õ±è;շատ&²Բú²õ±è;ճյուղեր&²Բú²õ±è;առկա են եղել, այդ թվում՝ անասնապահությունը, երկրագործությունը, ձկնորսությունը:
Նշենք, որ «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն իրականացնող խմբում ընդգրկված են նաև պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Հասմիկ Սիմոնյանը և նույն ամբիոնի մագիստրատուրայի ուսանող Աստղիկ Արզումանյանը։