Февраля 26, 2025 | 16:41
Партнеры
Образовательные программы
Непрерывное образование
Новые возможности развития непрерывного образования в ЕГУ
ЕГУ и армянский офис Института международного сотрудничества Немецкой ассоциации народных университетов «DVV International» подписали меморандум о взаимопонимании, направленный на содействие развитию системы обучения взрослых и непрерывного образования посредством совместных программ.
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի միջոցով տարիներ շարունակ իրականացվում են հետբուհական լրացուցիչ և շարունակական կրթական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ դասախոսների, մինչբուհական կրթական հաստատություններում դասավանդողների մասնագիտական և մանկավարժական որակավորման բարձրացման, ինչպես նաև պետական և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ուղղությամբ։
Մեծահասակների կրթության ոլորտում շուրջ 20 տարվա փորձ ունեցող «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը» Գերմանիայի կառավարության և միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում իրականացրել է մի շարք կրթական նախաձեռնություններ։ Իր ծրագրերի շրջանակում կառույցը նախատեսում է 2025-2027 թթ․ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնել մի շարք նախաձեռնություններ՝ ներդնելով ուսուցման նոր մեթոդներ և զարգացնելով շարունակական կրթության ոլորտը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ԵՊՀ դասախոսների համար անցկացնել «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ» դասընթացը, ինչպես նաև ներդնել «Անդրագոգիա» նոր դասընթացը ԵՊՀ-ի բակալավրիատում և մագիստրատուրայում։ Բացի դրանից՝ համագործակցության շրջանակում նախատեսվում է զարգացնել էլեկտրոնային ուսուցումը, կատարել հետազոտություններ և կազմակերպել համաժողովներ։
Հուշագրի համաձայն՝&Բ;«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը»&Բ;և ԵՊՀ-ն կաշխատեն ոչ ֆորմալ կրթության ծրագրերի մշակման և հանրայնացման ուղղությամբ, ինչպես նաև կմշակեն նորարարական ուսումնական մոդուլներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով&Բ;համագործակցությունը, ընդգծեց, որ այն կարևոր քայլ է համալսարանի շարունակական կրթության և հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդման գործում։
«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի»&Բ;հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը ևս կարևորեց համագործակցության հեռանկարները՝ նշելով, որ հուշագրի շրջանակում նախատեսված ծրագրերի իրագործումը կնպաստի Հայաստանի կրթական համակարգում մեծահասակների ուսումնառության բարելավմանը և ընդլայնմանը։
Կողմերը&Բ;հավաստիացրին, որ շարունակական կրթության ոլորտում համատեղ ջանքերով&Բ;կօժանդակեն&Բ;նոր հնարավորությունների ստեղծմանն ու գիտելիքի հասանելիության ընդլայնմանը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նա&Բ;ԵՊՀ&Բ;շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, ԵՊՀ&Բ;Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը:



