Июня 27, 2025 | 16:31
В административном здании Генеральной прокуратуры открылась юридическая лаборатория ЕГУ
Генеральный прокурор РА Анна Вардапетян и ректор ЕГУ Оганнес Оганнесян сегодня торжественно перерезали красную ленточку, тем самым ознаменовав официальное открытие структурного подразделения Ереванского государственного университета - Юридической лаборатории ЕГУ - в административном здании Генеральной прокуратуры РА.
ԵՊՀ&²Բú²õ±è;ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության և ԵՊՀ ուսանողներին նման հնարավորություն&²Բú²õ±è;ընձեռելու համար, նշեց, որ&²Բú²õ±è;միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ։
«Տարբեր մասնագիտությունների գծով փորձում ենք ունենալ նման հարթակներ, ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ դատախազությունում։ Մեր շատ ուսանողներ պրակտիկա են անցնում պետական մարմիններում, բայց սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց ՀՀ գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ»,- ընդգծեց&²Բú²õ±è;ԵՊՀ ռեկտորը:
Աննա Վարդապետյանը, շնորհավորելով ներկաներին ՀՀ գլխավոր դատախազությունում Իրավաբանական լաբորատորիա բացելու կապակցությամբ, ընդգծեց, որ այն տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի «հանդիպման վայր» է, ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ նախատեսվում է կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:
«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հատկապես բարձր կուրսերի ուսանողները, որոնք&²Բú²õ±è;արդեն որոշակի գիտելիք ունեն, կկարողանան իրենց տեսական գիտելիքները կատարելագործել, շփվել դատախազների հետ, մասնակցել վարպետաց դասերի: Դատախազությունը ձգտում է իր դռները բացել լավագույնների համար: Մենք մեկ չափանիշ ունենք՝ ընտրել լավագույններին, ընտրել բարեվարքներին»,- նշեց&²Բú²õ±è;հանրապետության գլխավոր դատախազը:
«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Պարնագիանն էլ շեշտեց, որ միությունը հպարտ է համագործակցության և նախագծի իրականացմանն&²Բú²õ±è;աջակցելու համար։ Նրա խոսքով՝ իրավական&²Բú²õ±è;ոլորտի բազմաթիվ տաղանդավոր փաստաբաններ կան, որոնք կարող են համագործակցել ուսանողների&²Բú²õ±è;հետ։&²Բú²õ±è;
Լաբորատորիայի շրջանակում նախատեսվում է նաև սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ կազմակերպել փորձի փոխանակում:
Հավելենք,&²Բú²õ±è;որ&²Բú²õ±è;Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև 2024 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:
Видео










