Апреля 06, 2026 | 14:30
Наука
Образование
Исследовательские центры и институты
ЕГУ стоял у истоков развития астрономии в Армении. Научное наследие Виктора Амбарцумяна
Имя выдающегося ученого Виктора Амбарцумяна тесно связано с научной и образовательной историей Ереванского государственного университета. Его открытия, касающиеся структуры Вселенной, не только укрепили позиции Армении в мировой научной сфере, но и заложили основы армянской научной школы.
Վիկտոր Համբարձումյան ԵՊՀ. գիտական զարթոնքի սկիզբ․․․
Դեռս 1924 թ․ 15-ամյա Վիկտոր Համբարձումյանը Էյնշտեյնի թեորիայի մասին դասախոսություն է կարդացել Երանի պետական համալսարանում։ Հետագայում արդեն Վիկտոր Համբարձումյանը ոչ միայն դասավանդում էր համալսարանում, այլ գիտական հայտնագործություններ կատարում։ 1930-ականներից սկսած՝ նրա գիտական հետաքրքրությունները աստիճանաբար վերածվեցին խոր ուսումնասիրությունների, որոնք բարձր նշաձող սահմանեցին ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի զարգացման համար։
Հենց ԵՊՀ պատերի ներսում նա ձավորեց գիտական այն դպրոցը, որը հետագայում հիմք դարձավ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման հայկական աստղագիտության միջազգային ճանաչման համար։
«Եթե գիտության տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչ մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի անանց ազգային անկախություն»։
Վիկտոր Համբարձումյան
Գյուտեր, որոնք փոխեցին ժամանակակից աստղագիտությունը․․․
Վիկտոր Համբարձումյանի գիտական հայտնագործությունները փոխեցին ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացումը։ Նա մշակեց աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործեց աստղակույտերի աստիճանական քայքայման երույթը առաջադրեց աստղակույտերի տարիքի որոշման սկզբունքը։ Աստղային ասոցիացիաների տեսության շնորհիվ հաստատվեց, որ երիտասարդ աստղերը հաճախ ծնվում են խմբերով ունեն ընդհանուր ծագում՝ առաջանալով մինույն գազային ամպից։ Այդ գաղափարը արմատապես վերափոխեց աստղերի ձավորման տարածման մասին պատկերացումները։
Բացի դրանից՝ Համբարձումյանը առաջին գիտնականներից էր, որը խոսեց ակտիվ գալակտիկական միջուկների գոյության մասին։ Այս գաղափարը հետագայում դարձավ ս անցքերի տեսության բարձր էներգետիկ երույթների ուսումնասիրության առանցքային հիմք։
Նրա կատարած հետազոտությունները նոսր միջավայրերում ճառագայթման տարածման վերաբերյալ իրենց տեղն ունեն նա ժամանակակից տիեզերագիտական վերլուծություններում։
Այս գաղափարները դարձան նորագույն տիեզերագիտության հիմքը։
ԵՊՀ-ում ձավորված գիտական դպրոցը․․․
Համբարձումյանը ոչ միայն գիտնական էր, այլ կրթական տեսլականով առաջնորդվող մտավորական։ ԵՊՀ-ում նրա ջանքերով ձավորվեց գիտական մի միջավայր, որտեղ խրախուսվում էին ստեղծագործական, քննադատական մտածողությունը անկախ վերլուծական միտքը։
Նրա սաներից շատերն այսօր էլ շարունակում են հետազոտական աշխատանքներ կատարել Հայաստանում արտերկրում։ Գիտնականի սահմանած գիտական չափանիշները, ուսուցման մեթոդները գիտության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքն այսօր էլ առկա են համալսարանի ակադեմիական միջավայրում։
Նրա տեսլականն ապացուցում է, որ մեծ գիտությունը կարող է ծնունդ առնել հենց հայրենի կրթական հաստատությունում, երբ կա գաղափար, հանձնառություն ստեղծագործական միտք։
«Ես ապրում եմ այն հույսով սպասումով, որ երիտասարդ աստղագետների հաջորդ սերունդն իսկապես կկարողանա առաջ տանել այս գործը մեզնից էլ լավ»։
Վիկտոր Համբարձումյան
Ժառանգություն, որն ապրում է այսօր․․․
Այսօր ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրում են այն հիմնադրույթները, որոնք Վ․ Համբարձումյանի աշխատությունների հիմնասյունն են կազմում։ Նրա գաղափարներն ուսումնասիրվում են Ֆիզիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակում, իսկ Բյուրականի աստղադիտարանը՝ ստեղծված հենց նրա ջանքերով, շարունակում է մնալ գիտության առաջատար կենտրոններից մեկը։
Վիկտոր Համբարձումյանի ներդրումը ոչ միայն գիտական էր, այլ ազգային։ Նա ապացուցեց, որ միջազգային մակարդակի գիտություն կարելի է զարգացնել նա հայաստանյան իրականության մեջ՝ բարձրորակ կրթությամբ, հետողականությամբ տեսլականով։
Հավելենք, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրված է Վիկտոր Համբարձումյանի բրոնզաձույլ կիսանդրին, որը խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:







